27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

No pasaran. Արցախի պատասխանն Ադրբեջանին. Շարմազանովը ելույթ է ունեցել Մոսկվայում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին Մոսկվայում մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝  մասնավորապես նշելով. «Հարգարժան ներկաներ, մեր հանդիպումը տեղի է ունենում անվտանգության մի շարք հիմնարար խնդիրների շուրջ […]

Մարկ Զախարովն իր աջակցությունն է հայտնել Լեւոն Հայրապետյանին

ԽՍՀՄ և ՌԴ Ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը դիմել է  Մոսկվայի Զամոսկվորեցկու շրջանի դատարանին՝ ի աջակցություն հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին, հայտնում է Sobesednik.ru-ն։ Նա մասնավորապես գրել է․ «Հայտնի լրագրող, գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի հետ ծանոթ եմ մոտ 40 տարի: Այս տարիների ընթացքում Լ. Գ. Հայրապետյանը ինձ զարմացրել է իր բարությամբ, մարդկանց հանդեպ հստակ վերաբերմունքով և […]

Էստեղ զենք ունենալու-չունենալու խնդիր չկա. Գալուստ Սահակյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահն ասաց՝ պետք չէ մտածել՝ ինսունականների զենքը փչացած է կամ չի աշխատում: «Երբ բյուջեն ենք հաստատում, փոքր քանակ է գնում դեպի զենքը, այսինքն մենք այդքան մեծ բյուջեներ չունենք: Ինչը որ ունենք հստակ պահպանվում է»,-ասաց Գալուստ Սահակյանը: Գալուստ Սահակյանն ընդգծեց՝ թշնամին  իր ուզածին չհասավ: «Պատերազմը ցույց տվեց, որ թշնամին ինչ […]

Սևանա լիճն ընդգրկվել է ԱՊՀ ամենապահանջված 5 հանգստավայրերի շարքում

Ըստ Travel.ru ծառայության հանգստավայրերի վարկանիշի Սեւանա լիճն ընդգրկվում է առաջին հնգյակում, որտեղ իրենց հանգիստն ցանակություն է հայտնել վայելել ԱՊՀ երկրների զբոսաշրջիկները: Travel.ru-ի տվյալներով, 3 անձից բաղկացած ընտանիքի հանգիստը ԱՊՀ երկրների հանգստավայրերում միջինը կկազմի 3,5 հազար ռուբլի օրական, ինչը համատեղելի է ռուսաստանյան հանգստավայրերում ամառային հանգստի արժեքի հետ: ԱՊՀ երկրների հանգստավայրերի լավագույն հնգայում են հայտնվել Իսիկ Կուլ […]

4-օրյա պատերազմը բացասաբար կազդի մեր երկրի տնտեսության վրա

Ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցած 4-օրյա պատերազմը բացասական ազդեցություն թողեց նաև մեր երկրի տնտեսության վրա։ «Տարեսկզբին 2,5 տոկոս տնտեսական աճ էին կանխատեսել, որը քիչ հավանական է դառնում։ Բայց, եթե մեր կառավարությունը հստակ քայլեր կատարի, կարող ենք այդ բացասական միտումը չեզոքացնել»,- անդրադառնալով այս թեմային՝  ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Վերջինս շեշտեց, որ ստեղծված իրավիճակը կազդի նաև զբոսաշրջության վրա: […]

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

Մեսիջ Ռուսաստանից. ՌԴ դեսպանատան մոտ կրքերը թեժանում են /ֆոտո/վիդեո/

«Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնությունը եւ մի շարք քաղաքացիներ այս պահին իրականցնում են ակացիա: Մասնակիցների առաջին կանգառը եղել է ՀՀ ԱԳՆ շենքի մոտ: Նրանք բարձրաձայն ընթերցել են դիմում նամակը ուղված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին : Մանակում մասնավորապես ասվում էր, որ հայ բարերար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ իրականացվող սադիզմը պայմանավորված է քառօրյա եւ դեռ չավարտված պատերազմով; Նախաձեռնության անդմաները […]

Հարբած տղամարդը մետրոյում կրակել է մարդկանց վրա /ֆոտո/

Մոսկվայի մետրոյում ձերբակալել են մի տղամարդու, ով գազային ատրճանակից կրակ է բացել ուղեւորների ուղղությամբ։ Հարբած տղամարդը, զենքի ձեռքին, մտել է մետրո ու սկսել կրակել մարդկանց վրա, հայտնում է “РГ”-ն։ Ոստիկանները տեղում ձերբակալել են տղամարդուն, կրակոցներից վիրավորված մեկ ոստիկանի էլ՝ հիվանդանոց։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 32-ամյա տղամարդուն մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում։

Ընտրակաշառքի մասին պատրաստ են պատմել տեսախցիկի առաջ

Կիրակի օրը ՀՀ 33 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում գրանցվել են ճիշտ այնպիսի ընտրախախտումներ, որոնք սովորաբար լինում են Հայաստանում անցկացվող  ընտրությունների ընթացքում։ Այսօր ալս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Վերջինս  հետևել է Հրազդանում անցկացված ընտրություններին։ «Խոչընդոտներ են ստեղծվել դիտորդների համար:  Թույլ  չեն տվել, որ վերջիններս ցուցակներին ծանոթանան։ […]

Սա վտանգավոր է

‹‹Թող դադարեն զինվորական համազգեստ հագնել ու սելֆի անել: Հիմա նրանք չպիտի խոսեն, պիտի գործեն, քայլեր անեն, որ հասարակության ատելությունը գոնե մեղմանա: Ժողովրդի եւ իշխանության միջեւ  պատնեշը վերանա››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` վերլուծելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած վերջին ռազմական իրադարձությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: ‹‹Սա վտանգավոր է: Իշխանություններն իրենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված