28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Հուլիսի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Բիոմետրիկ անձնագրերը վերջացել են. 168 Ժամ

Ամառային հանգստի շրջանից առաջ Ոստիկանության անձնագրային բաժին­ներում սովորաբար առավել մեծ ակտի­վություն է նկատվում: Ու թեև այս օրերին անձնագրայիններն աշխատում են գեր­ծանրաբեռնված մեծ հերթերի պայման­ներում, սակայն քաղաքացիները ստիպ­ված են սահմանված 5 օրվա փոխարեն ավելի շատ սպասել, մինչև կկարողանան ստանալ կամ թարմաց­նել անձնագրերը: ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզա­բանեց, որ անձնագրայիններում առաջացած դժվարությունների […]

Ավստրիան կարող է դուրս գալ ԵՄ-ի կազմից, եթե Թուրքիան դառնա վերջինիս անդամ

Ավստրիայի կանցլեր սոցիալ-դեմոկրատ Քրիսթիան Քերնը հայտարարել է, որ եթե Թուրքիան դառնա Եվրամիության (ԵՄ) անդամ, ապա հնարավոր է իր երկրում  նույնպես հանրաքվե անցկացվի՝ պարզելու համար, թե արդյոք Ավստրիան կկամենա մնալ ԵՄ-ի կազմի մեջ: Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվակայքը այդ մասին Ավստրիայի վարչապետը հայտնել է  պետական հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ZIB2 հաղորդման ժամանակ: Թուրքական աղբյուրը նշում է, որ […]

Ցածր հաճախականություն. Առավոտ

Փողոցում մի ղարաբաղցի «բռնացրել էր» Հրանտ Բագրատյանին եւ արտասանում էր 25 տարի կրկնվող, ավանդական տեքստերը «թալանեցիք, զավոդները փակեցիք» եւ այլն: Ի՞նչ պետք է դրան պատասխանի նախկին վարչապետը. Ազ­գային ժողովի պատգամավորը, գիտությունների դոկտորը: Ինձ թվում է` նա պիտի քաղաքացուն խաղաղություն, երջանկություն եւ առողջություն մաղթեր: Բայց ոչ, պատգամավորն սկսում է նույն կրքով բացատրել, որ նա չի թալանել […]

Ազդարարվեց «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի ավարտը

  Հուլիսի 1-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:   ՀՀ սփյուռքի նախարարի անունից ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը մասնավորապես նշեց. «Սիրելի’ արիտունցիներ, վստահ եմ որ այս 14 օրերի ընթացքում հասցրեցիք ճանաչել […]

Թուղթ ու գիրը ձեզ ոչ մի վնաս չի կարող տալ

Թուղթ ու գիրը ձեզ ոչ մի վնաս չի կարող տալ եթե դուք ապրում էք պատվիրաններով: Դուք գրում էք թէ ինչպե՞ս մարդ կարող է ազատվել «թուղթ ու գրից» ու դրա հետ կապված վախից: Պարզապես ապրեք պատվիրաններով: Եթե դուք պատկանեք Քրիստոսին (իսկ դա նշանակում է ապրել պատվիրաններով), ապա ձեզ ոչ ոք Իր ձեռքից չի հափշտակի: Մեր Տերն […]

Տարադրամի փոխարժեքը

Ըստ Rate.am կայքի՝ ԱՄՆ մեկ դոլարը կարելի է գնվել միջինը 475.32 դրամով և վաճառվում միջինը 479.19 դրամով։ Նախորդ օրվա համեմատ տատանումը կազմել է +0.16 առքի և +0.16 վաճառքի դեպքում։ Մեկ եվրոն հայաստանյան բանկերում գնվում է միջինը 526.06 դրամով և վաճառվում միջինը 535.90 դրամով։ Նախորդ օրվա համեմատ տատանումը կազմել է +0.78 առքի և +1.04 վաճառքի դեպքում։ […]

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովը նախօրեին միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին։ Նախագիծը Խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Ֆրանսիայի կառավարությունը: Ֆրանսիական զլմ-ների տեղեկացմամբ՝ Խորհրդարանը 21 կողմ եւ ոչ մի դեմ ձայներով ընդունել է  «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում առաջարկված փոփոխությունները, որ խոստացել էր կատարել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նախագիծն այժմ ուղարկվել է Սենատի ընդունմանը, այն կքննարկվի […]

Տեղի ունեցավ ՀՀ առաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.   «Ալաշկերտ»-«Փյունիկ» «Արարատ»-«Բանանց» «Գանձասար-Կապան»-«Էրեբունի» «Կոտայք»-«Շիրակ»   Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:   Կիսաեզրափակչում «Ալաշկերտ»-«Փյունիկ» և «Կոտայք»-«Շիրակ» զույգերի հաղթողներն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:   Եզրափակչում դաշտի տեր կհամարվի առաջին կիսաեզրափակչում հաղթած թիմը:   […]

Բռնաբարության փորձի համար հետախուզվող տղամարդուն գտել ու բերման են ենթարկել

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 30-ին, ժամը 11.00-ին, հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 41-ամյա Մանվել Հ.-ն: Նա մայիսի 4-ից ՌԴ Վորոնեժի երկրամասի Լիսկինսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ եւ 131 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /բռնաբարության փորձ/:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի