04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԳՆ շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախում եղավ

«Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնության անդամներին  ԱԳՆ շենքի մոտ արդեն սպասում էին մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք պատ էին կազմել ԱԳՆ-ի շենքի առջեւ: Նշենք, որ երթի մասնակիցները վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», ձեռքներին քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների լուսանկարներն են: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ թեթեւ ընդհարում տեղի ունեցավ: Ցուցարարները պահանջեցին, որպեսզի ոստիկաններն իրենց շարքերից […]

Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում՝ խեղաթյուրելու ակնհայտ իրականությունը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր հերթական ցինիկ հայտարարությունն է տարածել, որտեղ, ակնհայտ փաստերը գլխիվայր շուռ տալով, փորձում է ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, ինչի նպատակն է խուսափել գործած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից։ Առաջին անգամ չէ, որ Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում՝ խեղաթյուրելու […]

Մինչ տարեվերջ 683 շենքերի տանիքներ կնորոգվեն

Երևանյան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը մեկնարկել է մարտ ամսին: Այս մասին տեղեկացնում են երեւանի քաղաքապետարանից: Աղբյուրի համաձայն մինչ աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 683 շենքերի հարթ տանիքներ` 78225 քմ մակերեսով: Մարտի վերջի դրությամբ փաստացի նորոգվել է 2645 քմ հարթ տանիք: Թեք տանիքների նորոգման աշխատանքներ կծավալվեն 797 շենքերում`45944 քմ մակերեսով: Դարձյալ մարտ ամսվա […]

Ով է ճանաչվել աշխարհի ամենագեղեցիկ կինը /ֆոտո/

People ամսագիրն անվանել է 2016 թվականի աշխարահի ամենագեղեցիկ կնոջը։ Դա հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն է։ «Ընկերները» սերիալի աստղն ասել է, որ իր տիտղոսի մասին երբ իմացել է, անչափ ուրախացել է։ «Դեսահասության ոգեւորություն ապրեցի, երբ իմացա»,- ասել է 47-ամյա Էնիսթոնը։ Նա հայտարարել է նաեւ, որ իր համար գեղեցկությունն առաջին հերթին ներքին վստահությունն է, հանգստությունը, բարությունն ու […]

Եռագույնով վրաններ ԵԽԽՎ-ի մոտ /ֆոտո/

«Արցախը մեր արյունով ազատագրված տարածքն է և թույլ չենք տա, որ պուտինները այն փոխանակեն նավթի հետ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստրասբուրգում բնակվող մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը, ով մոտ 2 տասնյակ Ստրասբուրգում գտնվող հայերի հետ միասին ապրիլի 21-ին  բողոքի ցույց են արել ԵԽԽՎ-ի  շենքի մոտ: «Պահանջում ենք պատժել Ադրբեջանին և հորդորում ենք  Պուտինին հեռու […]

Զոհված զինծառայողների ընտանիքներին և կամավորականներին կցուցաբերվի նյութական աջակցություն. ԼՂՀ վարչապետ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին, հրետակոծությունիծ տուժած բնակավայրերի բնակիչներին և առաջնագիծ մեկնած կամավորականներին նյութական աջակցություն է ցուցաբերվելու: Այսօր այդ մասին այսօր ԼՂՀ Աժ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ ներկայումս բացի բազմաթիվ բարերարների ցուցաբերած միանվագ ֆինանսական օժանդակություններից, պետական աջակցության ցուցաբերման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ են կատարվում: […]

Երեւանում բացվել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

Հանրապետության ղեկավարության և Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում բացվել է 2014 թվականի օգոստոսին Իրաքի Շանգալ նահանգում «Իսլամական պետության» կողմից եզդիների ցեղասպանության հիշատակի ոգեկոչման հուշարձան: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով […]

Մի թագուհու պատմություն․ Եղիսաբեթ 2-րդը 90 տարեկան է /ֆոտո, վիդեո/

Այսօր՝ ապրիլի 21-ին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը տոնում է ծննդյան 90-ամյակը։ Կյանքի 90 տարիներից 64-ը նա գահին է։ Եղիսաբեթ 2-րդի հասցեին ասում են՝ թագավորում է, բայց չի ղեկավարում։ Սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ, թագուհին ակտիվ մասնակցում է երկրի ղեկավարման գործընթացին, հանդիպում է վարչապետի հետ ու քննարկումներ ունենում։ Թագուհին ոչ միայն Բրիտանիան է […]

Գազի սակագինը ե՞րբ կնվազի /վիդեո/

Կառավարության հերթական նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե գազի գինը սպառողների համար երբ կնվազի: «Սակագնի սահմանման իրավասությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է, որը կարող է դա անել կա՛մ ինքնուրույն նման վարույթ նախաձեռնելով, կա՛մ համապատասխան օպերատորից դիմում ստանալով, որը այս պահին Հայաստանում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է»,- նշեց […]

Լավրով հեռացիր մեր երկրից. ՀՀ-ում ՌԴ դեսպանին անականկալներ են սպասվում/վիդեո/

Ազատության հրապարակում, այս պահին մեկնարկել է «Ձերքներդ հեռու Արցախից» անվանում կրող բողոքի ակցին: Ազատության հրապարակից Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիային մասնակցում են մի քանի հարյուր քաղաքացիներ: Ակցիայի մեկնարկին հնչեց ՀՀ հիմնը, որից հետո նախաձեռնության կազմակերպիչ Դավիթ Սանասարյանը ներկայացրել է նախաձեռնության բուն բովանդակությունը եւ պահանջները: Մեր թղթակցի փոխանցմամբ պահանջում մասնավորապես ասվում է. Մենք, դասեր քաղելով Արցախի վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի