18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ է Բաղրամյանում՝ ինքահրկիզվել տղամարդը. ՀԺ

«Թերթը զրուցել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու քրոջ հետ: Վերջինս փոխանցել է, որ եղբայրը «Սասնա ծռերի» հետ առնչություն չի ունեցել և նրա բողոքի այս ակցիան Էլ դատավորների անարդարության պատճառով Է: Իրացման գոտում գտնվող իրենց հայրական տունը ապամոնտաժվել Է, և դրա փոխարեն նոր բնակարան պետք Է ստանային։ Բայց եղբոր աղջիկը խաբեությամբ ու հզոր թիկունք ունենալու շնորհիվ կարողացել Է տիրանալ այդ բնակարաններին։ 4 տարի շարունակ նրանք դատարանների դռանն են անցկացրել՝ փորձելով վերականգնել արդարությունը, բայց դատավորներից ոչ ոք չի ցանկացել նկատել, որ իրենք նույնպես ժառանգ են։ Վերջին «հարվածը» ստացել են վճռաբեկ դատարանից մոտ մեկ ամիս առաջ։ Մտածում են Եվրոպական դատարան դիմելու մասին, բայց գիտակցում են, որ դրա հնարավորությունը չունեն։

Հ.Գ. Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը մեր զրույցում վրդովմունք հայտնեց, որ ինքնահրկիզվելու փորձ անող մարդու շուրջը գտնվողները միանգամից չեն փորձել օգնել, կանխել դժբախտությունը՝ կարծես խրախուսելով քաղաքացու այդ արարքը ու միայն նկարահանելով դա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ