29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժիրինովսկին թքած ունի Հայաստանի վրա

Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ղեկավար Վ.Ժիրինովսկին կրկին աչքի է ընկել իր հակահայկական կեցվածքով…Պատասխանելով Life հեռուստաընկերության լրագրողի հարցերից մեկին,որը վերաբերվում էր Հայաստանին,իրեն բնորոշ անդաստիարակ ոճով Ժիրինովսկին պատասխանել է.”Թքած Հայաստանի վրա ևս…”Լրագորղուհու այն դիտարկմանը,որ Հայաստանում Ռուսաստանը ունի ռազմաբազա,Ժիրինովսկին արձագանքել է.”Աստված հետները…Կթքեն մեր վրա…Դուրս կբերեն բազան…Ոտքերներիս տակ կընկնեն,որ հետ տանենք բազան…Այդ բազան իրենց փրկությունն է…Երկու կողմից նրանց կջնջեն՝մի կողմից թուրքերը,մյուս կողմից՝ադրբեջանցիները…Դրա համար Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ…Նրանք մեզանից չեն հրաժարվի…Դա կլինի նրանց վերջը…Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը և նրանց կօգնեն թուրքերը…Հայաստանին 300 տարի առաջ Եկատերինա Բ թագուհին է փրկել…”
Սա վերջին շրջանում արդեն որրերորդ դեպքն է,երբ ՌԴ Պետդումայի փոխխոսնակը ուղղակի վիրավորում է Հայաստանին և հայ ժողովրդին…Ասեմ,որ մենք վաղուց արդեն թքած ունենք սույս ֆաշիստի բարբաջանքների վրա…Բոլորն էլ գիտեն,որ Ժիրինովսկին ԾԱԽՈՒ արարած է և սպասարկում է նրանց,ով շատ է վճարում…Սակայն խնդիրը նրանում է,որ սույն տականքը “հասարակ” մարդ չէ…Նա Ռուսաստանի օրենսդիր մարմնի փոխխոսնակն և պետք է պատասխան տա իր արտահայտությունների համար…Ժամանակն է,որ այս հիմարին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարի պերսոնա նոն գրատա,իսկ ՌԴ դեսպանն էլ կանչվի ԱԳՆ բացատրություններ տալու համար…
Ասեմ,որ ՌԴ-ի գրեթե ողջ քաղաքական բոմոնդը Ժիրինովսկու կարծիքին է…”Куда денутся эти армяне без нас…” Սակայն շատ լավ գիտակցում են,որ այդ ռազմաբազան կրկնակի կարևոր է ՌԴ-ի համար,որը այդ բազայի միջոցով պահպանում և պաշտպանում է իր դիրքերը Հարավային Կովկասում՝ապահովագրելով իրավիճակի կտրուկ սրումը Հյուսիասային Կովկասի մահմեդական հանրապեռտություններում,որոնցում իրենց սեփական շահերն են հետապնդում Թուրքիան,Սաուդյան Արաբիան և Ռուսաստանի շատ այլ “ոխերիմ” բարեկամներ…
Հ.Գ.ԱԳՆ-ն ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ է արձագանքի այս վայրահաչությանը.

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ