22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սևանա լիճն ընդգրկվել է ԱՊՀ ամենապահանջված 5 հանգստավայրերի շարքում

Ըստ Travel.ru ծառայության հանգստավայրերի վարկանիշի Սեւանա լիճն ընդգրկվում է առաջին հնգյակում, որտեղ իրենց հանգիստն ցանակություն է հայտնել վայելել ԱՊՀ երկրների զբոսաշրջիկները:

Travel.ru-ի տվյալներով, 3 անձից բաղկացած ընտանիքի հանգիստը ԱՊՀ երկրների հանգստավայրերում միջինը կկազմի 3,5 հազար ռուբլի օրական, ինչը համատեղելի է ռուսաստանյան հանգստավայրերում ամառային հանգստի արժեքի հետ:

ԱՊՀ երկրների հանգստավայրերի լավագույն հնգայում են հայտնվել Իսիկ Կուլ լիճը (Ղըրղըզստան) , Բորովոյե հանգստավայրը (Ղազախստան), Նարոչ լիճը (Բելառուս), Կասպից ծովը (Ադրբեջան) և Սևանա լիճը (Հայաստան):

Ծառայությունը շեշտում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանից Սևան հասնել հնարավոր է մեկ ժամում: Զբոսաշրջիկներին Սևանում դուր է գալիս մոտորանավակով զբոսանքը, գեղեցիկ լեռնային բնապատկերը, խեցգետնից պատրաստված քաբաբը: Այստեղ կա նաև հիշարժան պատմական հուշարձան` Սևանավանքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ