15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սա վտանգավոր է

‹‹Թող դադարեն զինվորական համազգեստ հագնել ու սելֆի անել: Հիմա նրանք չպիտի խոսեն, պիտի գործեն, քայլեր անեն, որ հասարակության ատելությունը գոնե մեղմանա: Ժողովրդի եւ իշխանության միջեւ  պատնեշը վերանա››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` վերլուծելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած վերջին ռազմական իրադարձությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:

‹‹Սա վտանգավոր է: Իշխանություններն իրենք պիտի այս վիճակը կարգավորեն, ոչ թե Սիրիայում ծանրագույն վիճակում գտնվող մեր հայրենակիցները գումար հավաքեն ու ուղարկեն այստեղ: Թող քայլեր անեն, որ հասարակությունը տեսնի ՝ մի քիչ մարդ են, մի քիչ հայի արյուն կա սրանց մեջ:

Ես ամեն դեպքում հույս ունեմ՝ իշխանությունները կսթափվեն: Այդ գումարների մի մասով հարկ է զենք ձեռք բերել, մյուս մասը տրամադրել զոհված զինծառայողների և վիրավորների ընտանիքներին: Սահմանում կանգնած զինվորը հայրենիքը պաշտպանելիս փամփուշտ չի ունենում, բահով է կռվում. էլ ի՞նչ կարելի է ասել: Թալանչիները կարող են մի քանի հարյուր միլիոն դոլար տալ: Դա կոպեկներ է իրենց համար: Նրանք  կարող են այս խնդիրները լուծել: Այս օրերին իշխանափոխության խնդիր չպիտի դնենք: Իրավիճակը խիստ լարված է ››, – նկատեց Գիմիշյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ