18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Էստեղ զենք ունենալու-չունենալու խնդիր չկա. Գալուստ Սահակյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահն ասաց՝ պետք չէ մտածել՝ ինսունականների զենքը փչացած է կամ չի աշխատում:

«Երբ բյուջեն ենք հաստատում, փոքր քանակ է գնում դեպի զենքը, այսինքն մենք այդքան մեծ բյուջեներ չունենք: Ինչը որ ունենք հստակ պահպանվում է»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանն ընդգծեց՝ թշնամին  իր ուզածին չհասավ:

«Պատերազմը ցույց տվեց, որ թշնամին ինչ նպատակներ ուներ, այդ նպատակներին չհասավ, էստեղ զենք ունենալու-չունենալու խնդիր չկա: Սովորաաբար, երբ միջադեպ է լինում, սկսում են մտածել` ով հարուստ է, թող փողը դնի, ով որ շատ հարուստ է՝ ավելի շատ փող դնի: Դրանք ընդամենը ժողովրդի մեջ եղած մասսայական խոսակցություններ են»,-ասաց Սահակյանը:

ԱԺ նախագահն ընդգծեց՝ պետք չէ որոշ մարդկանց հարուստ լինելը կապել զենքի ձեռքբերման հետ. «Մարդիկ իրենց բիզնեսն ունեն ու կարողանում են հարստանալ ու չեմ կարծում, որ դա ամենավտանգավոր բանն է, որ մարդը հարստանում է ու նրան պետք է պատժել: Եթե չարաշահումների մասին եք ասում, դրա համար կա համապատասխան բաժին, այլ ոչ թե Գալուստ Սահակյանը», – ասաց ԱԺ խոսնակը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ