27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Իջեք ջրի հատակը . Հրապարակ

Հովիկ Աբրահամյանի զարմուհու՝ Կարինե Պողոսյանի փեսա Խաչիկ Հովհաննիսյանին անցած շաբաթ բերման էին ենթարկել ոստիկանություն։ Պաշտոնական բացատրությունն ավտոմեքենայի վրա չթույլատրվող «բոշ» ազդանշանային համակարգն է եղել։ ՃՈ 3 մեքենա շրջափակել են երիտասարդի մեքենան, իջել ու միանգամից սկսել են տեսանկարահանել։ Ապա արձանագրություն է կազմվել 100 հազար դրամ տուգանքի չափով։ Զարմանալի է, որ հենց նախընտրական շրջանում է անհանգստացրել Արգամ […]

Ռոբերտ Քոչարյանն իրենց ավելին տվեց. Արամ Սարգսյանը բացահայտում է. Իրավունք

«Ես վարչապետ չեմ դարձել ՀՀԿ-ի աջակցությամբ: ՀՀԿ-ն է խնդրել, որ գամ դառնամ վարչապետ, քանի որ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո որեւէ մեկը որեւէ մյուսին չէր վստահում»,- թերթի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամ Արամ Զավենի Սարգսյանը, երբ հարցրինք` ինչո՞ւ է քննադատում ՀՀԿ-ին, եթե նրա աջակցությամբ է դարձել վարչապետ 1999 թ-ի հոկտեմբերի 27 […]

Պուտինի անակնկալը. Հայկական Ժամանակ

Մտավախությունը, թե մինչեւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններ ղարաբաղյան ճակատում կարող էին լայնածավալ ռազմական գործողություններ տեղի ունենալ, այլեւս ժամանակավրեպ է: Դժվար է ասել ինչ տեղի ունեցավ, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչպիսի նոր պայմանավորվածություն ձեռքբերվեց, բայց ակնհայտ է, որ  թայմ աութ է հայտարարվել: Վերջին մեկ ամսվա ընթացքում ռազմական եւ դիվանագիտական դաշտում իրավիճակը ծայրահեղ լարվել էր, տպավորություն […]

Չգայթակղվես. Ժամանակ

Հայաստանում հերթական սոցհարցումն է հրապարակվել, այս անգամ ռուսաստանյան աղբյուրով՝ Համառուսաստանյան սոցիոլոգիական կարծիքի ուսումնասիրության կենտրոն կազմակերպությամբ, որով ևս խորհրդարանական ընտրարշավի վարկանիշային առաջատար է դիտվում «Բարգավաճ Հայաստանըե կամ ավելի շուտ՝ «Ծառուկյան» դաշինքը: Ընդ որում, հետաքրքրական է, որ ինչպես «Գելլափ Ինթերնեյշնլի» պարագայում, այս դեպքում էլ դաշինքին կամ Ծառուկյանին վերագրում են 26 տոկոս: Երկրորդը ՀՀԿ-ն է, որը եթե «Գելլափիե […]

Ապրիլյան զոհերի ծնողները՚ Միհրան Պողոսյանին. Հայկական Ժամանակ

ԴԱՀԿ նախկին պետ, բանանի մոնոպոլիստ, «Քեթրին գրուպի» հիմնադիր, օֆշորային սկանդալում հայտնված Միհրան Պողոսյանն իր քարոզարշավի մեջ է ներքաշել նաեւ ապրիլյան պատերազմի զոհերի ծնողներին։ ԴԱՀԿ նախկին պետը, հիշեցնենք, Աժ պատգամավորի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ֊ի ռեյտինգային ցուցակով Երեւան քաղաքի թիվ 1 ընտրատարածքում, որը ներառում է Քանաքեռ-Չեյթուն, Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանները։ Երեկ նա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում […]

Դեղ չկա. Ժողովուրդ

Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում։ Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տեւել ավելի քան 1 ամիս։ Տեւական ժամանակ է, ինչ հայաստանյան դեղատներում չկա ինդոմետացին կոչվող դեղահաբը։ Այս մասին նույնիսկ «օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր Է  ստանում այն քաղաքացիներից, որոնք միշտ օգտագործում են նշված […]

Դատախազները պատասխան են տալու. Ժողովուրդ

ՀՀ գլխավոր դատախազությունում օրերս անցկացված կոլեգիայի նիստը բավական թեժ ընթացք է ունեցել: Ինչպես պնդում են օրաթերթի աղբյուրները, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների ոչ արդյունավետ աշխատանքի հետեւանքով առաջացած համակարգային խնդիրների մասին: Մասնավորապես նա ասել է, թե նախաքննության փուլում քննիչներն ապացույցները լավ չեն հետազոտում, եւ, ընդհանրապես, քրեական գործերի նախաքննությունն ընթանում է էական […]

Կադրային «անհասկանալի» խաղերը սրել են իրավիճակը. Հրապարակ

Մարտի 10-ից Կարեն Կարապետյանը եռօրյա այցով քարոզարշավի կլինի Սյունիքի մարզում` Սիսիանից մինչեւ Մեղրի, նաեւ` Վայոց Ձոր: Սյունիքը, որն ունի ռազմավարական նշանակություն եւ ամենաշատ ընտրողը, անհանգստություն է պատճառում ՀՀԿ-ին: Նորանշանակ մարզպետը, ում այնքան էլ չեն սիրում մարզում` «անհասկանալի կերպար» է, եւ կադրային «անհասկանալի» խաղերն էլ սրել են իրավիճակը: Թեեւ մարզպետը վստահեցնում է, որ «խփելուե է որքան […]

Լուրջ նախազգուշացում. 168 Ժամ

«Շատ շուտով մենք հիշելու ենք ապրիլյան պատերազմի մեկ տարին, ինչպես նաև մի շարք կորսված հնարավորություններ։ 2016թ. ապրիլը սանձազերծեց Երևանի ձեռքերը։ Լավ հնարավորություն էր ստեղծվել՝ վերսկսել բանակցային գործընթացը՝ դրան միացնելով նաև ԼՂՀ ներկայացուցիչներին։ Այդ հնարավորությունը, չգիտես ինչու, բաց թողնվեց։ Կրկին «Մոսկվան է մեղավոր»։ Դա, իհարկե, շատ հարմարավետ բացատրություն է»,– թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել […]

2 միլիոն դոլար. Ժամանակ

Հայաստանում շաքարի միակ «արտադրող», ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած տարվա 4‐րդ եռամսյակում շաքարի թանկացման շնորհիվ ունեցել է մոտ 2 մլն դոլարի լրացուցիչ շահույթ: Այս են վկայում ՀՀ արտաքին առեւտրի վերաբերյալ ՊԵԿ‐ի հրապարակած մանրամասն տվյալները: Այսպես. 2016 թվականի ընթացքում «Ալեքս Գրիգ» ընկերությունը ներկրել է 58 հազար տոննա շաքար ﴾կամ շաքարի հումք﴿, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված