20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դեղ չկա. Ժողովուրդ

Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում։ Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տեւել ավելի քան 1 ամիս։ Տեւական ժամանակ է, ինչ հայաստանյան դեղատներում չկա ինդոմետացին կոչվող դեղահաբը։ Այս մասին նույնիսկ «օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր Է  ստանում այն քաղաքացիներից, որոնք միշտ օգտագործում են նշված դեղամիջոցը։

Նշենք, որ ինդոմետացինը հակաբորբոքային, ցավազրկող դեղ է, այն ավելի շատ օգտագործում են հոդերի բորբոքում ունեցող հիվանդները։ Դեղատներում քաղաքացիներին դեղի չլինելը պատճառաբանում են, որ այն այլեւս չի արտադրվելու։ Սակայն ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ընկերությունը չի դադարեցրել դեղի արտադրությունը. ընդամենը ՀՀ-ում դեղի գրանցման ժամկետն Է ավարտվել, եւ ներմուծող ընկերությունները հայտ են ներկայացրել այն կրկին ներկրելու նպատակով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ