07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

2 միլիոն դոլար. Ժամանակ

Հայաստանում շաքարի միակ «արտադրող», ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած տարվա 4‐րդ եռամսյակում շաքարի թանկացման շնորհիվ ունեցել է մոտ 2 մլն դոլարի լրացուցիչ շահույթ:

Այս են վկայում ՀՀ արտաքին առեւտրի վերաբերյալ ՊԵԿ‐ի հրապարակած մանրամասն տվյալները: Այսպես. 2016 թվականի ընթացքում «Ալեքս Գրիգ» ընկերությունը ներկրել է 58 հազար տոննա շաքար ﴾կամ շաքարի հումք﴿, որի յուրաքանչյուր կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 35 ցենտ: Սա ավելի էժան է, քան 2015 թվականի ընթացքում նրա ներկրած շաքարի մաքսային արժեքը: Սակայն 2016 թվականի վերջին ամիսներին մեր խանութներում շաքարը կտրուկ թանկացել է` մոտ 50 դրամով:

Այլ կերպ ասած, միեւնույն ինքնարժեքով շաքարը սկսել են վաճառել ավելի թանկ: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ ստացված լրացուցիչ շահույթը կազմել է մոտ 2 միլիոն դոլար: Դրան զուգահեռ «Ալեքս Գրիգ» ընկերությունը 2016 թվականին նվազեցրել է բյուջե վճարած հարկերը, չնայած պետք է տեղի ունենար հակառակը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ