02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրջ նախազգուշացում. 168 Ժամ

«Շատ շուտով մենք հիշելու ենք ապրիլյան պատերազմի մեկ տարին, ինչպես նաև մի շարք
կորսված հնարավորություններ։ 2016թ. ապրիլը սանձազերծեց Երևանի ձեռքերը։ Լավ հնարավորություն էր ստեղծվել՝ վերսկսել բանակցային գործընթացը՝ դրան միացնելով նաև ԼՂՀ
ներկայացուցիչներին։ Այդ հնարավորությունը, չգիտես ինչու, բաց թողնվեց։ Կրկին «Մոսկվան է մեղավոր»։

Դա, իհարկե, շատ հարմարավետ բացատրություն է»,– թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։ Նա նշել է, որ Մոսկվան չունի ինչ-ինչ նոր սխեմաներ։ «Սմոլենսկի հրապարակում իրատես գործիչներ են նստած, որոնք հասկանում են իրավիճակի ողջ բարդությունը, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը։ Կարծում եմ, որ ներկայումս բանակցողները կենտրոնացած են հենց այն հարցի վրա, որպեսզի ւսպրիլյան ագրեսիան չկրկնվի, որպեսզի պահպանվի գործընթացի համեմատաբար խաղաղ ընթացքը։ Ռուսաստանը դրանում չափազանց հետաքրքրված է։ Ներկայումս Հայաստանում սկսվել է նախընտրական քարոզարշավը։ Եվ ինչ-որ բան ինձ հուշում է, որ շատ սխալներ ու դժվարություններ ինչ-որ մեկը շատ կցանկւսնա վերագրել Ռուսաստանին, որպեսզի ընտրողների առջև պահպանի սեփական դեմքը»,– մեկնաբանել է ռուս քաղաքագետ Դենիս Դվորնիկովը։

Խոսելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ «Իսկւսնդերը» կիրառելու վերաբերյալ հայտնի հւսյտարարության մասին, նա ասել է. ««Իսկանդերի» հնարավոր կիրառության մասին հայտարարությունը լուրջ նախազգուշացում էր Բաքվի իշխող ռեժիմի համար։ Դա մեկ նպատակով արվեց՝ թույլ չտալ մասշտաբային ագրեսիայի նոր գործողություններ։ Ցավոք սրտի, հենց Ադրբեջանն է մղում նման հայտարարության։

Արցախի հնարավոր ճանաչման հայտարարությունն անկասկած ինտրիգային է։ Բայց դա մեզ կրկին էությունից շեղում է հարցի, թե ինչ է արել Հայաստանը, որպեսզի ԼՂՀ-Արցւսխը վերադարձնի բանակցային սեղան։ Դա շատ ավելի կարևոր է, քան ինչ- որ առեղծվածային երկրի կողմից Արցախի ճանաչումը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա դրանք բավականին կանխատեսելի են։ Յուրաքանչյուր իրադարձություն, որն ավելորդ անգամ հաստատում է, որ Արցախն արդյունավետ և ամբողջական պետություն է, ագրեսիա է հարուցում։ Անհրաժեշտ Է տեղում ցույց տալ, որ հակամարտությունը կարգավորված չէ։ Իսկ ԼՂՀ ՊԲ-ն ցույց տվեց, որ պատրաստ է նման «ավանդական» հարձակումների»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ