27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

ԲՀԿ-ում հիասթափությունից արտահոսք է սկսվել. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով` “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումից հետո ԲՀԿ տարածքային կառույցներից անդամների արտահոսք է սկսվել: ԲՀԿ-ի հատկապես մարզային կառույցների պատասխանատուները, ովքեր մշտապես համագործակցել են ՀՀԿ-ական մարզպետների հետ, հիմա մտահոգված են, որ ընտրություններից հետո կարող է իրենց նկատմամբ “որս” սկսվել:  Թերթի աղբյուրների համաձայն, մեծ թվով ԲՀԿ-ականներ “Բարգավաճ Հայաստանից” դուրս գալու […]

Զուրաբյանը զտեց ՀԱԿ-ը. Իրատես de facto

ՀԱԿ-ից դուրս չեկած կուսակցություններում եւ բուն ՀՀՇ-ում ահավոր մեծ դժգոհություն կա Տեր-Պետրոսյանից, որ վերջինս, ինչպես իր նախագահության տարներին, այնպես էլ հիմա, այդքան ականջալուր եղավ իր երբեմնի մամլո խոսնակ Լեւոն Զուրաբյանին, որին այդ պաշտոնում նշանակելու ջատագովներն էին Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը, ովքեր, գնալով Հրանտ Մաթեւոսյանենց տուն, ասել էին, որ խելոք-ինտելիգենտ, լեզուներ իմացող տղա է, Լեւոնին […]

Բաղդասարովը հասավ կովերին. Ժողովուրդ

Հրազդանի “Միկա ցեմենտ” գործարանի շուրջ կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` գործարանն ունի նաեւ անասնապահական ֆերմա, եւ այս օրերին տնօրինությունը վաճառքի է հանել կովերին: Տեղեկություն կա, որ Հրազդանի “Միկա ցեմենտ”-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է վաճառել նաեւ ողջ գործարանը: Լուրը ճշտելու նպատակով դիմեցինք գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին, որն ասաց. “Գործարանի վաճառքի հետ կապված՝ Ձեզ […]

ՀԱԿ առաջնորդը ծերացել է. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն”-ը զրուցել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: -Պարոն նախագահ, գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ նախագահական ընտրությունների հետ կապված գլխավոր, եթե ոչ միակ, ինտրիգը Ձեր առաջադրվելու կամ չառաջադրվելու խնդիրն է, ինչի վկայությունն են գրեթե ամեն օր լրատվամիջոցներում հրապարակվող մեկնաբանություններն ու կանխատեսումները: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց: –Զարմանքով: -Ի՞նչը նկատի ունեք: –Նկատի […]

Թուրքիան աշխարհի ամենամեծ կալանավայրն է. Ազգ

 “Լրագրողներ առանց սահմանի” կազմակերպությունը, հրապարակելով օրերս 2012 թվականի զեկուցագիրը, նշել է, որ կալանված 42 լրագրողի եւ մամուլի 4 աշխատողի առկայությամբ Թուրքիան դարձել է “աշխարհի խոշորագույն կալանավայրը”: Այս մասին գրում է “Ազգ”-ը՝ վկայակոչելով odatv.com կայքէջը: Կենտրոնը Փարիզում գտնվող այս կազմակերպության տվյալներով, 2012-ն աշխարհում նույնքան մահաբեր է եղել լրագրողների համար, որքան 1995-ը, քանի որ ընթացիկ տարում սպանվել […]

Ծնվում են մեթոդիկ աշխատանքի արդյունքում. Առավոտ

“Աշխարհի վերջը”, իհարկե, կատակ էր կամ ինչ-որ շառլատանների հնարք, սակայն այդ սուտ “շուխուրը” ամեն մի մարդու, այնուամենյանիվ, ստիպում է մտածել, թե ինչ կաներ նա, եթե այդ չարագուշակ կանխատեսումը ճիշտ լիներ: Կա՞ն արդյոք անհետաձգելի գործեր, որոնք մենք պիտի անեինք մինչեւ “աշխարհի վերջը”` մի ամսում, մի շաբաթում կամ մի օրում: Չգիտեմ` լավ է դա, թե վատ, բայց […]

Ծառուկյանը խառնեց “Սիվիլիթաս”-ը. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումը նաեւ անդրադարձել է “Սիվիլիթաս” հիմնադրամի գործունեության վրա: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` “Սիվիլիթաս” հիմնադրամում` նախագահական ընտրություններում ԲՀԿ մասնակցության ձեւաչափի որոշմամբ պայմանավորված` կադրային ջարդ է տեղի ունենալու: Երեկ “Ժամանակ”-ը փորձեց այդ խոսակցությունները ճշտել “Սիվիլիթաս” հիմնադրամից: Հիմնադրամի աշխատակցուհի Անի Նավասարդյանը հերքեց այդ լուրերն` ասելով, որ դա կապ չունի […]

“Խոճկորի ծնոտի” բժիշկը հեռանում է. Ժողովուրդ

ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքելու է իր պաշտոնը: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանի պաշտոնանկությունը լինելու է սահուն կերպով, կլրանա պաշտոնավարման ժամկետը, եւ նա կանցնի թոշակի:  Թերթը հիշեցնում է, որ խոսքն այն անձնավորության մասին է, որը 2008թ. մարտի 1-ի ողբերգության օրը դեպքի վայրում հայտնաբերված ատամնաշարի մասին խոսելիս ասել էր, թե դա խոճկորի ծնոտ է: Սակայն այդ […]

Պուտինը կգա՞ վերջապես Հայաստան. Հրապարակ

“Հրապարակ”-ի իշխանական աղբյուրները մի քանի օր առաջ տեղեկացրել էին, որ հունվարի 13-14-ին վերջապես Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երեկ թերթը փորձեց նույն աղբյուրներից ճշտել՝ ուժի մե՞ջ է այդ այցը, որովհետեւ, ինչպես երեւաց նախորդ օրը տեղի ունեցած ՀԱՊԿ եւ ԵվրԱզէՍ-ի գագաթնաժողովներից, այդ թվում եւ Խրիստենկոյի՝ Հայաստանն էքսկլավ անվանելուց, ՌԴ մայրաքաղաքում ամեն բան այնքան էլ հարթ […]

“Պրաստիտուտկաների” մասնագետ պարոնին դատարան են կանչում. Ժողովուրդ

Մինչ Սերժ Սարգսյանը տարբեր ամբիոններից հայտարարում է, թե իրենք աղբամանն են նետել ուժի դիրքից հանրային խոսքը, նրա մերձավոր օլիգարխները մեկը մյուսի հետեւից աղբամանն են նետում իրենց նախագահի խոսքերը`դրսեւորելով լկտի պահվածք հանրային խոսքի ներկայացուցիչների` լրագրողների հանդեպ: “Ջրաշխարհ”-ի, “Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա”-ի, “Արաքս” թռչնաֆաբրիկայի, “Վալենսիա” համալիրի, “Ակվատեկ”-ի, “10-ից 10” հրաձգարանի, “Կլայկ”, “M&Տ” կահույքի խանութների ցանցի, Սեւանի ափին գտնվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված