“Խոճկորի ծնոտի” բժիշկը հեռանում է. Ժողովուրդ
ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքելու է իր պաշտոնը: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանի պաշտոնանկությունը լինելու է սահուն կերպով, կլրանա պաշտոնավարման ժամկետը, եւ նա կանցնի թոշակի:
Թերթը հիշեցնում է, որ խոսքն այն անձնավորության մասին է, որը 2008թ. մարտի 1-ի ողբերգության օրը դեպքի վայրում հայտնաբերված ատամնաշարի մասին խոսելիս ասել էր, թե դա խոճկորի ծնոտ է: Սակայն այդ խայտառակությունից հետո նա շարունակեց 4 տարի պաշտոնավարել եւ հեռանում է թոշակային տարիքը լրանալու պատճառով:
Թերթի աղբյուրները պնդում են, որ Վարդանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներից մեկի հետ աներձագաքավորսանիկական հարաբերություններ ունեցող մի անձնավորություն, որի անունն առայժմ ճշտել չի հաջողվել: