08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

ՍԱՍ-ի Արտակն էլ. Հայկական ժամանակ

ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի քնաի ընկերություններ ապրանքներ ներկրելիս կեղծ հաշիվ ապրանքագրեր են ներկայացրել`նվազեցված գներով, ինչի շնորհիվ մաքսազերծելիս ավելի քիչ հարկ են վճարել: Նման ընկերությունների շարքում է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցություն պատգամավոր Սարտակ Սարգսյանի /ՍԱՍ-ի Արտակ/ պատկանող “ՍԱՍ Գրուպը”: 

Առանց Սերժ Սարգսյանի` կենացներով. Հրապարակ

Շաբաթ օրը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ու Մուրադ Գուլոյանի երեք թոռների մկրտությունը եւ “Փարավոն”` արդեն մեկ անգամ բացված կազինոյի հանդիսավոր բացումը, որտեղ պետք է տեղի ունենար կնունքի խնջույքը: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: Կնունքը կատարվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ նորաբաց եկեղեցում` գեներալ Սեյրանի քավորությամբ:  Գեներալ Մանվելը ներկա չի եղել, ներկա […]

Գյումրիում կրիմինալ չկա. Հրապարակ

“Չէ, շատ մի շահարկեք Գյումրիում կրիմինալի հարցը, Դուք էլ, մյուսներն էլ: Սովորական ժողովուրդ են` իրենց դրական շատ հատկանիշներով: Մենք սիրում ենք առաջինը լինել ամեն ինչում, Շիրակի ժողովուրդն էդպիսի բնավորություն ունի, գյումրեցին` առավել եւս: Եթե խոսքը գնում է մի վատ բանի մասին, դա էլ ենք առաջին տեղում”,-“Հրապարակ”-ի  թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: […]

Խփել ու հայհոյել են ոստիկանությունում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” -ը երեկ կեսգիշերին ահազանգ է ստացել  ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղի ունեցած մի դեպքի մասին: Այստեղ բռնության է ենթարկվել, ապա հիվանդանոց տեղափոխվել 52-ամյա Հովհաննես Էլոյանը: Վերջինս ոստիկանությունում է հայտնվել մի աննշան դիպվածի պատճառով: Էլոյանը մասնավոր տաքսիստ է: Ժամը 16-ին մոտ Զեյթունում գտնվող “Երեւան Սիթիի” մոտ մի կին կանգնեցրել է Էլոյանի տաքսին: Սուպերմարկետի աշխատակիցը […]

Կոնսերվատորիայի դասախոսները սովամա՞հ են լինում. Առավոտ

Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը “Առավոտ”-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց բուհում ուսման վարձերը բարձրացնելն ուղղակի անհրաժեշտություն է: Ըստ նրա, կոնսերվատորիայի բյուջեի առյուծի բաժինը՝ 85 տոկոսը, գնում է միայն աշխատավարձերի վրա, մինչդեռ կոնսերվատորիան պահպանման եւ զարգացման խնդիրներ ունի: Ռեկտորն ասում է, որ կոնսերվատորիայում պետպատվերով սովորող ուսանողի համար պետությունը 30-35 տոկոսով ավելի շատ […]

“էդ բոլորը լավ ապրելուց ա…”. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունը շրջանառվում է հավանական պաշտոնանկությունների ցանկում: Նա մայիսի 28-ին Ապարանում էր` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից չէր հեռանում:  Մարզում հայտնի է նրա հին հակամարտությունը Թալինի նախկին քաղաքապետ, այժմ Աժ ՀՀԿ պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ: Հիմա էլ, ասում են, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ ջրերը մի առվով չեն հոսում, եւ նա, […]

Նախագահի խոսնակը տեղյակ չէ. Ժամանակ

Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանից երեկ այդպես էլ “Ժամանակ”-ի թղթակցին չհաջողվեց պարզել` Սերժ Սարգսյանն այսօր մասնկացելո՞ւ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող “Փարավոն” զվարճանքի կենտրոնի բացմանը, թե ոչ: Նշենք, որ որոշ տեղեկություններով` Սերժ Սարգսյանն հրավիրված է: Արման Սաղաթելյանի խոսքերով`այդ հարցը պարզելը բավական երկար ընթացակարգ է. ինչը երեկոյան որեւէ կերպ հնարավոր չէր հաղթահարել: “Ես էդ […]

Նարեկ Սարգսյանը անդրադառնում է Հրապարակի վերակառուցման աղմկոտ հարցին. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհ”-ի,  անասելի վրդովմունք եւ պոռթկուն զայրույթ, հեգնանք ու սարկաստիկ ծաղր. գերազանցապես այսպիսին է հանրության արձագանքը մոլորակի գեղեցիկ հրապարակներից մեկի՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի համար Երեւանի քաղաքապետարանի կողմից մրցույթ հայտարարելու տեղեկատվությանը։ Եվ հնարավո՞ր էր այլ արձագանք պատկերացնել։ Չնայած երեկ արդեն պաշտոնական շրջանակներից ձայներ էին լսվում, թե հանրությունն ու մարդիկ ճիշտ չեն հասկացել կամ ընկալել, […]

Նոտարի խորհուրդը Հրայր Թովմասյանին. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, երեկ ՀՀ վարչական դատարանը բավարարել է ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումը: Մեկնաբանելով դատարանի վճիռը՝ Ա. Մելքոնյանը թերթի հետ զրույցում ասել է. “Հրայր Թովմասյանին խորհուրդ եմ տալիս նախ` ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը: Իմ դեմ նա հայցադիմում է ներկայացրել արդեն իսկ օրենքի խախտմամբ. “Նոտարիատի մասին” ՀՀ օրենքի […]

Ծառուկյան-Սարգսյան պասաժը մի լավ բան ուներ միայն. Իրատես de facto

Կուտակումները հայաստանյան կյանքում անցնում են թույլատրելիության սահմանը: Բոլոր առումներով Արմագեդոն է: Ներիշխանական: Ներքաղաքական: Արտքաղաքական: Ներմարդկային: Արտամարդկային: Հոգեբանական: Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն: Հասկանալի է, չկայացած քաղաքական համակարգի պայմաններում երեք համապետական ընտրությունները շատ-շատ էին մեր “փոքր ածուի” համար, չբավարարված ամբիցիաներն իրենց շատ արագ էին զգացնելու, դրան էլ գումարվելու էին աշխարհաքաղաքական նոր սահմանագծումները, վերջնարդյունքում հանգեցնելով խոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի