16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Առանց Սերժ Սարգսյանի` կենացներով. Հրապարակ

Շաբաթ օրը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ու Մուրադ Գուլոյանի երեք թոռների մկրտությունը եւ “Փարավոն”` արդեն մեկ անգամ բացված կազինոյի հանդիսավոր բացումը, որտեղ պետք է տեղի ունենար կնունքի խնջույքը: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:

Կնունքը կատարվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ նորաբաց եկեղեցում` գեներալ Սեյրանի քավորությամբ: 

Գեներալ Մանվելը ներկա չի եղել, ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը` տիկնոջ հետ, Հրանտ Վարդանյանը, բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները, այդ թվում եւ Վարդան Օսկանյանն ու Գրիշա Մարգարյանը:

Մկրտության կարգը կատարել է Կոտայքի թեմի առաջնորդը:  Միջոցառման թամադան եղել է Ժպիտ Գարիկը: Դրսից շատ հյուրեր են եղել, սակայն “ակտրիսաներ”, ինչպես կասեր Տիգրան Արզաքանցյանը, չեն եղել: “Համեստի մեջ էր”,- շարունակեց ԲՀԿ մեր աղբյուրը:

Ի դեպ, չնայած Սերժ Սարգսյանը չէր արձագանքել հրավերին, բայց մկրտված երեխաների կենացից անմիջապես հետո խմել են նրա կենացը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ