Գյումրիում կրիմինալ չկա. Հրապարակ
“Չէ, շատ մի շահարկեք Գյումրիում կրիմինալի հարցը, Դուք էլ, մյուսներն էլ: Սովորական ժողովուրդ են` իրենց դրական շատ հատկանիշներով: Մենք սիրում ենք առաջինը լինել ամեն ինչում, Շիրակի ժողովուրդն էդպիսի բնավորություն ունի, գյումրեցին` առավել եւս: Եթե խոսքը գնում է մի վատ բանի մասին, դա էլ ենք առաջին տեղում”,-“Հրապարակ”-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Նա խորհուրդ է տալիս շատ չզարմանալ հանցագործությունների առնչությամբ, քանի որ, ըստ մարզպետի` ՙմի բան որ լինում է, դրանից հետո իրավիճակը հանգստանում է, ամեն ինչ խաղաղվում: Ֆ.Ցոլակյանի խոսքով` թե Երեւանում, թե որոշ մարզերում քրեածին վիճակն ավելի արտահայտված է, քան Գյումրիում:“Նորմալ է, ժողովուրդն ամեն մեկն իր գործին է, ոչ մեկը վախեցած տնից դուրս չի գալիս, դեմքերն էլ որ տեսնում ես, ոչ մեկի մոտ վախի զգացողություն չկա: Սովորական իրանց կյանքով ապրում են մարդիկ, մի քիչ շահարկումը շատ է եղել: Չէ, չէ, անցեք, էլի, ինչքան քիչ խոսաք` էնքան լավ”,- ասել է Ֆ. Ցոլակյանը:
Մանրամասներն այսօրվա համարում: