23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուրբ Հարության տոնին Կրեմլը անօդաչուների տարափ է ուղարկել Ուկրաինա /Տեսանյութ/

Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերի տարափ է ուղարկել Ուկրաինայի արևելյան ուղղությամբ և հայտարարել, որ իր զորքերը վերահսկողության տակ են վերցրել գյուղերից մեկը:

Մինչ ուղղափառ Ուկրաինան նշում էր Զատիկը կիրակի օրը՝  Ռուսաստանը գործարկել է  անօդաչու թռչող սարքերի տարափ:

Հարձակման հետևանքով վիրավորվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ:

Հիշեցնենք, որ կիրակի օրը արդեն երրորդ Զատիկն էր, ինչ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին ներխուժեց Ուկրաինա:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ խոցել են 24 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերից 23-ը, որոնք Ռուսաստանը արձակել է գիշերը:

Սակայն Խարկովի մարզում տեղի ունեցած հարվածի հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է շրջանի նահանգապետ Օլեհ Սինյեհուբովը։

Եվս 14-ը վիրավորվել են կիրակի կեսօրին Խարկովում իրականացված ավիահարվածի հետևանքով, հայտնել է շրջանային դատախազությունը։

Հրդեհներ են բռնկվել, երբ խփված անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են հարևան Դնեպրոպետրովսկի շրջանի շենքերի վրա։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ