17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ջերմացել են. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է, որ նախագահական ընտրություններից հետո օր օրի ջերմանում են ԲՀԿ առաջնորդի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները` դառնալով “շակալադնի”: Բանը հասել է նրան, որ Ծառուկյանը ոչ միայն մասնակցում է իր “ոխերիմ բարեկամ” Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրվա արարողությանը, այլեւ այդ ընթացքում, երբ “համապատասխանները” նրան զգուշացրել-ասել են, թե` էդ ինչ “քաղաքական ախմախություններ” եք ցույց տալիս […]

Քոքոբելյանը հերթական ՀԷԿ-ն է կառուցում. Ժողովուրդ

Թերթին հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր հայրենի Տավուշի մարզում հերթական ՀԷԿ-ն է կառուցում: Քոքոբելյանին պատկանող երրորդ ՀԷԿ-ը եւս կառուցվում է Պաղջուր գետի վրա’ Գետահովիտ գյուղի մոտ: Ընդ որում, նա նոր ՀԷԿ-ը կառուցում է տխրահռչակ ՛՛Խաչաղբյուր-2՛՛-ը վաճառելուց հետո: Թերթը հիշեցնում է, որ ՛՛Խաչաղբյուր-2՛՛-ի շինարարությունն իրականացվում էր մի շարք նորմերի խախտմամբ, ինչի առթիվ տեղի […]

”Կյանքի խոսքի՛՛ գլուխը ՛՛Ցէռէու՛՛-ն է. Իրավունք

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղե֊ցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Շաքե քահանա Հայրապետյանին թերթը հարց ուղղեց, թե ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, որ ՛՛Կյանքի խոսք՛՛ կրոնական կազմակերպությունը Հայաստանում բավականին թուլացել է: Տեր Շաքեն ասաց ՛՛Գիտեք ինչ, ՛՛Կյանքի խոսք՛՛ աղանդը Սաենթոլոջի աղանդի ձա­գուկն է Հայաստանում, որովհետեւ այն տարբեր անուններով Է տարածվում աշ­խարհում, օրինակ’ ՛՛Նոր կյանք՛՛, բայց նույն Սաենթոլոջին […]

Կոռուպցիայի դասական օրինակ. Ժամանակ

Թերթը պարզել Է, որ ՊԵԿ համակարգին կապի ծա­ռայությունների համար 2013 թ. պետբյուջեից հատկացված Է եղել 57 մլն դրամ, որի գերակ­շիռ մասն ուղղորդվել Է ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանին պատկանող ՛՛Յուքոմ՛՛ ընկերու­թյանը, որը ֆիքսված եւ Ինտեր­նետ կապի ծառայություն է մա­տուցում: Բացի կապի ծառա­յությունից, ՊԵԿ-ն այս տարի ՛՛Յուքոմին՛՛ հսկայական գու­մարներ’ 34 մլն դրամ Է փո­խանցել այլ ծառայությունների շրջանակում: […]

Միայն խոզի միս են վաճառում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” փոխանցմամբ` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ինչպես ՀՀ մյուս բնակավայրերում, սոցիալական խնդիրը բավականին լուրջ է։ Այստեղ եւս բնակիչները ահազանգում են արտագաղթի մեծ չափերի մասին, իշխանությունները՝ բերում մեղմացնող տվյալներ։ Դիլիջանցի մսավաճառներից մեկը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը միայն խոզի միս է վաճառում, քանի որ մի տավարը 100-150 կգ է կշռում, իսկ […]

Յան Գիլանի համար Հայաստանն ասոցացվում է լացակումած երաժշտության հետ. Առավոտ

“Առավոտ” օրաթերթը գրում է. “Երեկ Երեւանում գտնվող աշխարհահռչակ երաժիշտ Յան Գիլանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում իրեն անչափ դուր է գալիս օդում թեւածող արկածների ոգին, բայց, չգիտես ինչու, Հայաստանն իր համար ասոցացվում է լացակումած երաժշտության հետ: Ավելի շու կատակով հավելեց, որ եթե երաժշտությունն իր մոտ գենետիկ չլիներ, ապա համալսարան ընդունվելու դեպքում գուցե լրագրող […]

Դատարանը մերժեց Լյուդմիլա Սարգսյանին. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, թե երեկ վերաքննիչ դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի, որով պահանջվում էր չեղյալ համարել ՍԴՀԿ 8-րդ  համագումարի արձանագրությունը: Ըստ այս արձանագրության, կուսակցության ատենապետ է ընտրվել Գեւորգ Պերկուպերկյանը: “Հիշեցնենք, որ կուսակցությունը պառակտվեց՝ մի մասն անցավ Սեդրակ Աճեմյանի հովանու տակ, իսկ Լյուդմիլա Սարգսյանն իր թիմակիցներով մնաց Լեւոն […]

Միակ “իրեղեն” ապացույցը օծանելիքն է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” թղթակցին հայտնի է դարձել, որ 2011 թվականին ոստիկանության կողմից մեծ աղմուկով վնասազերծված «բանդայի գործով» հայտնաբերված գործին կցված միակ “իրեղեն” ապացույցը՝ տուժածներից մեկի տանից գողացված օծանելիքն է։ “Տուժածը “Լինսի” հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանն է։ Երկու տարի առաջ դիմակավորված անձինք առանձնատան պարսպի վրայով մտել էին նրա տուն, կապել տան անդամներին, ծեծի ենթարկել […]

Ախ, Նունե, Նունե… Չորրորդ իշխանություն

Հանրապետության հրապարակում մեծ բեմ տեղադրելու աշխատանքները համարյա ավարտված են: Բեմը տեղադր­վել է ոչ թե սեպտեմբերի 21-ի Անկախու­թյան տոնի առիթով ավանդաբար անց­կացվող միջոցառումների, այլ Նունե Եսայանի սեպտեմբերի 21-ին կայանալիք մենահամերգի համար: “Չորրորդ իշխանության” տեղե­կություններով, բազմաթիվ պետական գերատեսչություններում հրահանգվել է­ հրավիրված մասնակիցների քվոտա ապահովել Նունե Եսայանի համար: Պետական աշ­խատակիցներից շատերին ուղղակիորեն հրահանգված է անկախ իրենց ցանկու­թյունից ներկա […]

Քոչարյանը հանձնարարություններ է տվել. Առավոտ

2008թ. փետրվարի 21 -ին Ազատության հրապարակում ՀՀ աոաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, “Երեկ ես հանդի­պել եմ պաշտպանության փոխնախա­րար, պատերազմի հերոս Մանվել Գրի­գորյանի հետ: Այս պահին գեներալ-լեյտենանտ  Մանվել Գրիգորյանը եւ նրան միա­ցած եւս մի գեներալ-լեյտենանտ  Գագիկ Մելքոնյանը, բանակցություններ են վա­րում. նրանք ժողովրդի անունից, իսկ բա­նակի անունից՝ Սեյրան Օհանյանը: Բա­նակցություններ են վարում, որ Մանվել  Գրիգորյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի