17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դաշնակցականները նաեւ աճպարարնե՞ր են. 168 ժամ

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը լինելով 123-ամյա կուսակցություն եւ հպարտանալով իր ավանդույթներով մշտապես եղել է քաղաքական նորարարության կրող: Ըստ “168 ժամ”-ի, վերջին շրջանում մենք ականատեսն ենք այս կուսակցության կողմից դրսեւորվող մի գործելաոճի, որը կարելի է անվանել “հատվածական ընդդիմություն եւ հատվածական իշխանություն”:

Մինչեւ այժմ ընդունված է եղել կարծել, որ քաղաքական կուսակցությունը կամ իշխանություն է, կամ ընդդիմություն: Բայց Դաշնակցությունը քաղաքական աճպարարության այնպիսի հնարքներ է կիրառում, որոնք ուղղակի զարմանք են առաջացնում, թե ինչպես է դա հնարավոր:

Մի քանի տարի առաջ ՀՅԴ-ն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ամենաթունդ քննադատն Էր եւ պահանջում էր նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, իսկ այսօր ՀՅԴ-ի ամենաառանցքային գործիչներից Վահան Հովհաննիսյանը համաձայնվում է նշանակվել Հայաստանի դեսպանի պաշտոնում (Գերմանիայում կամ որեւէ այլ երկրում, ինչն էական չէ)’՝ լավ իմանալով, որ դեսպաններին նշանակում է հանրապետության նախագահը, իսկ ըստ Սահմանադրության հենց նախագահն է իրականացնում ՀՀ արտաքին քաղաքականությունը, Նալբանդյանն էլ հետեւելու է, որ Վահան Հովհաննիսյանը լավ կատարի իրեն վստահված գործը: Նշանակում է, որ Վահան Հովհաննիսյանը դառնալու է նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսի իրականացնողը առանձին վերցրած որեւէ երկրում: Իսկ առանց գաղափարական համախոհության դա հնարավոր չէ:

Մյուս կողմից ՀՅԴ-ն փորձում է խորհրդարանում ստեղծել “Նաիրիտ” գործարանի գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողով, քանի որ այս կուսակցության եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարաբերությունները լարված են: Դաշնակցական պատգամավորները փորձելու են այդ հանձնաժողովի միջոցով ապացուցել, որ “Նաիրիտի” շուրջ կատարված մութ պատմությունների կազմակերպիչն ու պատասխանատուն Տիգրան Սարգսյանն է: Ամենեւին զարմանալի չի լինի, որ նրանք պահանջեն Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

Դա, իհարկե, չի նշանակում, որ Տիգրան Սարգսյանը ՀՅԴ պահանջով հրաժարական կտա. ավելի հավանական է, որ, օրինակ, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում վարչության պետ աշխատելու առաջարկ ստանա: Մինասյանը, թերեւս, կհամաձայնվի, քանի որ Հայաստանի տնտեսությունը փրկելու համար ՀՅԴ-ն պատրաստ է ամեն ինչի:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ