17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջղայնացնեն՞ք Պուտինին կամ Օբամային. Առավոտ

 “Առավոտ”-ի խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է առաջիկա 3,5 տարվա անելիքներին:

“Թեեւ ի պաշտոնե մենք պարտավոր ենք լուսաբա­նել այն, ինչ ընդունված է կոչել “քաղաքական

Պայքար”, այսինքն՝ իշխանական եւ ընդդիմադիր գործիչ­ների ելույթները, ասուլիսները եւ հարցազրույցները, մեծ հաշվով բոլորը հասկանում են, որ մենք կրկին երկարատեւ ապատիայի եւ լճացման շրջանում ենք: Քաղաքական ցնցումների համար առայժմ չեն երեւում ոչ ներքին, ոչ էլ [ինչն, իհարկե, շատ ավելի կարեւոր է] արտաքին ազդակներ:

Ներկայիս իշխանու­թյունը միանգամայն ընդունելի է թե Ռուսաստանի եւ թե Արեւմուտքի համար: Ի դեպ, չեմ կարծում, որ ԵՄ-ում ցնցված են Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3- ի հայտարարությունից՝ տրամաբանական է ենթադ­րել, որ մինչ այդ ԵՄ-ն եւ Ռուսաստանը մեր խնդրի շուրջ բանակցել են: Ներքին դժգոհություն, ինչպես միշտ, իհարկե, կա, բայց չի երեւում, թե ինչպես է այն հասնելու կրիտիկական զանգվածի: Հասցնող չկա:

Ընդդիմադիր կուսակցությունների կամ խմբերի բարձր ձայնը մենք հաջորդ անգամ կլսենք մոտավորապես 2017 թվականի հունվարին: Այդժամ ընդդի­մադիրները կհայտարարեն, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները իշխանություն­ները կեղծելու են [ինչն, իհարկե, միանգամայն հա­մապատասխանելու է իրականությանը], բայց “այս անգամ ժողովուրդը թույլ չի տա…” [ինչը նշանակում է ցանկալին դնել իրականի տեղ]:

3,5 տարիների ընթացքում ընդդիմությունը զուտ ձեւականորեն ասելու է, որ նախագահը պետք է անհապաղ հրաժարական տա, այս իշխանությունը օր առաջ հեռանա, որովհետեւ աղետ է այս երկրի համար եւ այլն:

Բայց այս­տեղ, համաձայներ, ոչ մի “կրեատիվ” չկա, որովհետեւ 1992 թվականի ամառվանից մինչ օրս բոլոր ընդդիմությունները դա են ասում: Քննադատությունը իշխանությունների հասցեին ձեւով շատ խիստ է, վի­րավորական, խարազանող, շշպռող, բովանդակու­թյամբ ավելի մեղմ է, բան լրատվամիջոցների մեծ մասում տեղ գտած հրապարակումները:

Ի՞նչ է, ուրեմն, պետք անել 3,5 տարվա ընթացքում: Սպասել, որ Պուտինը կամ Օբաման մեր իշխանությունների վրա ջղայնանա՞ն”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ