17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախկին թաղապետի դուռը միշտ բաց էր. Ժողովուրդ

Հայտնի  պաշտոնյաների բնակարանները թալանած “բանդայի” գործով տու­ժող, Երեւանի Մսւլաթիա-Սեբաստիսւ վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ եթե մինչ օրս գողոնը չկա, ուրեմն այս ամբաստան­յալները չեն արել այդ գործը:

Շուրջ 2 տարի քննվող այս գործը դե ռեւս վերջնականապես չի բացահայտվել, ավելին, գողացված իրերն Էլ չեն հայտնաբերվել: Տուժող Աղվան Գրիգոր­յանը թերթի հետ զրույցում վստահեցրեց, որ գողոնը կարող է եւ չերեւալ, ու լավ է, որ չի երեւում. “Եթե գողոնը չկա, ուրեմն իրենք չեն”:

Ա. Գրիգորյանը նշեց, որ ինքն այդ տղա­ներին չի ճանաչում: “Ես ի՞նչ կարող եմ ասել, եթե այդ մարդիկ եկել են մասկեքով ավտոմատներով ո՞նց կարող էի ճանաչել նրանց: Գլուխ չեմ հանում այս ամենից, համ Էլ այս դատավարությունից: Եթե սրանք են արել, դատեք, եթե սրանք չեն արել, թողեք, թե չէ ինչ եք քաշքշում, իմաստը ո՞րն է”,֊-ասաց տուժողը:

 Ա. Գրիգորյանը վստահեցրեց, թե ովքեր էլ որ այս պատմության իրական մեղավորները լինեն, ինքը մի օր հանդի­պելու է նրանց. “Ներսում լինեն, թե դրսում, տեսնելու եմ: Ինձ պետք է իմանամ, թե ով է եղել ու ինչի համար դա արեց: Իմ դուռը միշտ էլ բաց էր: Եթե իրենց այդ 5000 դոլարը շատ էր հետաքրքրում, զան­գեիք, բերեինք”,-ասաց նա:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ