26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ռադիկալ ԲՀԿ-ն. Առավոտ

“Առավոտ”-ի տեղեկություններով ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը, ելնելով ստեղծված բարդագույն սոցիալ-տնտեսական իրավիճակից, բավականին կտրուկ օրենսդրական նախաձեռնություններ ունի, որոնց մասին կհայտարարվի արդեն օգոստոսի կեսերին։ ԲՀԿ-ի նախաձեռնությունները վերաբերում են “կտրուկ, ռադիկալ” բարեփոխումների իրականացմանը. Տեսնենք ՝ կբավարարի՞ քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական այլ գործընկերների խիզախությանը դրան միանալու։ Մանրամասները թերթի տեղեկություններով:

Հինգամյա երեխան փորձել է ինքնասպան լինել. Հայկական ժամանակ

Ըստ “ Հայկական ժամանակ”-ի, օրերս սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։  Իջեւան քաղաքում 5-ամյա մի երեխա փորձել է ինքնասպան լինել կախվելու միջոցով։ Ոստիկանությունում դեպքը, սակայն, չի արձանագրվել։ Թերթի  տեղեկություններով,  փոքրիկ երեխան իր գործողությունը բացատրել է նրանով, որ հայրը մեկնել է Ռուսաստան եւ իրեն հետը չի տարել, ուրեմն չի սիրում իրեն: Շարունակությունը թերթի այսօրվա համարում: 

“Ամենածերը” վարչապետն էր` անշառ ֆորմատ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, երեկ՝ հուլիսի 25-ին, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ծննդյան օրը նշեց “Օջախ” ռեստորանում։  Թերթը փորձեց  ճշտել, թե ՀՀԿ “թեւերի” միջեւ առկա խոր “ձեռնամարտի”  պայմաններում ովքեր են մասնակցել երիտթեւի “գլավար” Աշոտյանի ծննդյան տարեդարձի տոնակատարությանը։ Ասացին, ընտրվել է անշառ ֆորմատ՝ միայն երիտասարդներով, “ամենածերը” վարչապետն էր:

Կգա ու կասի իր տղամարդու խոսքը. Իրատես de facto

Հայտնի դեպքերի պատճառով թափուր մնացած Սյունիքի 38-րդ ընտրատարածքում առաջադրվող թեկնածուների հարցում դեռ խոր անորոշություն է: Սպասում են Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից, որոշում կայացնի: Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն եւ նշու, որ այս պահին տրվում է ՀՀԿ-ից Սերժ Մկրտչյանի անունը։ Վերջինիս պատգամավոր է ցանկանում տեսնել ՀՀԿ անդրանիկմարգարյանական, ասել է` “պահպանողական” թեւը: Սակայն առավել մեծ […]

Պուտինը Ադրբեջանի ճանապարհի՞ն. Ազգ

Ըստ “Ազգ”-ի, երեկ օրվա վերջին ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը APA գործակալությանը տեղեկացրել է, որ “նախապատրաստվում է Պուտինի այցը Ադրբեջան”: Պեսկովի ասելով, “այցի ճշգրիտ ժամկետի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս”: Haqqin.az-ը, առանց աղբյուր նշելու, սույն տեղեկատվությանը հավելել է, թե “հայտնի է, որ օգոստոսի 12-ին Պուտինը նավով կայցելի Իրան” եւ ավելացրել, որ “ամենայն հավանականությամբ, մինչ այդ […]

Դատապարտյալը մեխ է կուլ տվել. Հայկական ժամանակ

“Վանաձոր” ՔԿՀ-ում մի քանի օր է հացադուլ է հայտարարել 34-ամյա Արեն Աղաջանյանը։ “Հայկական ժամանակ”-ի տեղեկություննրի՝ վերջինս հացադուլ է հայտարարել եւ մեխ է կուլ տվել՝ պահանջելով իրեն  տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ “Վանաձոր” ՔԿՀ-ից ասել են, որ Արեն Աղաջանյանին անպայման կտեղափոխեն, սակայն չեն տեղափոխել, եւ վերջինս ի նշան բողոքի՝ հացադուլ է հայտարարել եւ չի դադարեցնելու հացադուլը՝ մինչեւ […]

Դուբայի փոխարեն Մոնակո. Ժամանակ

Մինչ ամառվա շոգին Երեւանն ալեկոծվում է տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական պայքարի ֆոնին, “Ժամանակ”-ի տեղեկություններով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գծատեր Սամվել Ալեքսանյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում են առաջիկա օրերին ընտանիքներով մեկնել Մոնակո հանգստանալու: Նախկինում, ինչպես հայտնի է, նրանք գերադասում էին Դուբայը: Թերթի  տեղեկություններով` ավելի ուշ հնարավոր է նրանց միանա Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, ով թե՛ […]

Չեք պատկերացնի ինչ սթրեսներ եմ ունեցել այս 3 օրերին. Հրապարակ

Վարորդներից մեկը երեկ թերթի թղթակցին ասել է. ”Չեք պատկերացնի ինչ սթրեսներ եմ ունեցել այս 3 օրերին, բայց վարորդն էլ մարդ ա, չէ՞, հետո՞ ինչ, որ մարշրուտնի ենք քշում, ինքն էլ ունի կին, երեխաներ, որ ամեն օր օգտվում են տրանսպորտից”։ Մեկ ուրիշն էլ նշել է, որ հիասթափվել է երկրից էլ, իշխանություններից էլ և արդեն 3 ամիս […]

ԲՀԿ-ը բոյկոտում է, Կարամելի Հարութը … Հրապարակ

Թիվ 33 և 36 ավտոբուսների գծատեր, ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, երեկ թերթի լրագրողի հետ զրույցում ընդօրինակելով քաղաքապետարանին, ուղեվարձի թանկացման վերաբերյալ ասաց, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, և 50 տոկոսով թանկացումը համաչափ է: Ուշագրավ է, որ ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին միացել են նաև որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ, ովքեր համարում են, որ […]

Մոսկվան վախենում է միգրանտներից. Ազգ

Մոսկվայում բնակվող “Ազգ” թերթի թղթակից, գործընկեր Ռուբեն Հայրապետյանը օրեր առաջ գրել էր, որ ռուսաստանցիները, հատկապես մոսկվացիները, սարսափելի հոգնած են իրենց հայրենիքները, այդ թվումՙ Հայաստանը, լքած միգրանտներից: Ռուբեն Հայրապետյանն իհարկե իրավացի է. նախ, քանի որ բաժանում է ռուսաստանցիներին մոսկվացիներից, ապա նաեւ այն հարցում, որ նրանք երկուսն էլ սարսափելի հոգնել են Մոսկվայում կամ Ռուսաստանում բնակություն հաստատած միգրանտներից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի