17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ը բոյկոտում է, Կարամելի Հարութը … Հրապարակ

Թիվ 33 և 36 ավտոբուսների գծատեր, ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, երեկ թերթի լրագրողի հետ զրույցում ընդօրինակելով քաղաքապետարանին, ուղեվարձի թանկացման վերաբերյալ ասաց, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, և 50 տոկոսով թանկացումը համաչափ է:

Ուշագրավ է, որ ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին միացել են նաև որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ, ովքեր համարում են, որ կատարվածը կամայականություն է:

Ստացվում է, որ կուսակիցների բողոքը նաև Ղարագյոզյանի դեմ է, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը թերթի այդ դիտարկմանն անվրդով արձագանքեց, թե ինքը խնդիր չունի. ”Ես չեմ կարծում, որ բողոքն իմ դեմ է, մարդիկ բողոքում են, բայց հաշվարկն ուրիշ բան ա ցույց տալիս: Թող ասեն՝  էդ որտեղ ենք գերշահույթ ապահովում, որ մենք տեղը չգիտենք”:

Եթե այնուամենայնիվ քաղաքապետարանը վերանայի ուղեվարձը, կհրաժարվե՞ք Ձեր բիզնեսից, որովհետեւ Ձեր ասելով ստացվում է, որ վնասով եք աշխատում: ”Դե… իհարկե, անհնար ա աշխատելը”,- անվստահ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ