26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Առաջիկայում թանկանալու է. Հայկական ժամանակ

Երևանյան սննդի խանութներում ամանորից հետո զգացվում է սննդի սպառման ծավալների կտրուկ նվազում։ Ըստ խանութների սեփականատերերի, ամեն տարի Ամանորից հետո նման իրավիճակ է ստեղծվում, բայց այս տարի նվազումը չափազանց մեծ է: ՛՛Ամեն տարի էլ սենց է լինում՝ Ամանորից հետո առևտուր չի լինում, բայց էս տարին առանձնանում է Երևանի բոլոր խանութներում։ Շատ ապրանքներ երկար ժամանակ է չեն […]

ԵԿՄ-ում որոշել են. Հայկական ժամանակ

Երկրապահ կամավորականների միությունում նախնական որոշում է կայացվել, որ կառույցի համագումարը, որի ընթացքում երկրապահները նաև ԵԿՄ վարչության նախագահ և փոխնախագահներ են ընտրելու, պետք է տեղի ունենա փետրվարի 15-ին։ ՛՛Հայկական ժամանակի՛՛ ԵԿՄ աղբյուրները նշում են, որ ԵԿՄ գործող նախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին վերաառաջադրելու են այդ պաշտոնում և նա միակ թեկնածուն է լինելու, չնայած վերջին […]

ԵՄ–ն դադարեցրել է ֆինանսավորել Հայաստանի բյուջետային կառույցներին և կազմակերպություններին. Չորրորդ իշխանություն

Չորրորդ իշխանություն թերթը գրում է. Թերթի  տեղեկություններով, հունվարի 14-ից Եվրամիությունը դադարեցրել է ֆինանսավորել Հայաստանի բյուջետային այն կառույցների և կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք ներգրավված էին Եվրամիության և եվրոպական կառույցների հետ համագործակցության աշխատանքներում։  Մինչև Մաքսային միությանը միանալու վերջնական որոշումը, Եվրամիությունը խոշոր դրամաշնորհներ և ուղղակի ֆինանսներ էր տրամադրում բազմաթիվ կառույցների, որոնք զբաղված էին մասնավորապես Հայաստանի օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու ուղղությամբ, […]

Կինը ոստիկանությանը տեղեկացրել է իր ինքնասպանության մասին. Հրապարակ

“Հրապարակը” թերթը գրում է. Երեկ՝ հունվարի 23-ին, Լոռիում ինքնասպանության փորձի դեպքեր են գրանցվել: Դրանցից առաջինը տարօրինակ ու խառը պատմություն է: Ոստիկանության Տարոնի բաժին գիշերը  ժամը 03-ի սահմաններում մի կին է զանգահարել ու հայտնել, որ պատրաստվում է իր բնակարանի պատշգամբից ցած նետվել, ու ոստիկաններին առաջարկել է “գալ ու տեր լինել իր անչափահաս քնած աղջկան”: Սակայն նշված […]

Ղուկասյանների հերթական ”զոհը՛՛. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Չնայած ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի կողմից Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման դեպքի վերաբերյալ, Վ. Ղուկասյանի գրասենյակը հերքեց իրենց մասնակցությունը կատարվածին՝ բոլորին խորհուրդ տալով դիտել Բալասանյանի տան տեսախցիկների արձանագրածը եւ փորձել գտնել կադրերում Ս. Ղուկասյանին։ Նշենք, սակայն, որ հենց նույն տեսագրության մեջ երեւում է […]

2013-ին լրագրողներն աշխատել են լարված ու անբարենպաստ պայմաններում. Ա. Մելիքյան

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց ԽԱՊԿ 2013թ. տարեկան զեկույցը: Բանախոսը նշեց, որ  նման ծավալով զեկույց երբեւէ չեն ունեցել, ինչը պայմանավորված է նրանով, որ 2013թ-ին արձանագրել են լրագրողների եւ լրատվամիջոցների ամենաշատ խախտումները: Նախորդ տարի 77 նման դեպք է արձանագրվել, ինչը 13 դեպքով ավելին է, քան 2012-ին: “Նման աճը, երեւի […]

Թիրախում հայտնվել են նոր ՛՛զոհեր”. Հրապարակ

՛՛Օրերս ՛՛Հրապարակը՛՛ գրել էր, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դժգոհության թիրախում հայտնվել էր Պետական պահպանության վարչությունն իր ղեկավարով հանդերձ։ Պարզվում է՝ ենթականերին անարգանքի սյունին գամելու ու պաշտոնանկությամբ սպառնալու գործընթացը շարունակվում է։ Թիրախում հայտնվել են նոր ՛՛զոհեր՛՛՝ Արագածոտնի և Շիրակի մարզային վարչության ղեկավարները։ Երեկ ոստիկանությունում կես օր տևած կոլեգիայի նիստի ժամանակ ոստիկանապետն այս երկուսի մասով ՛՛ժայթքել է՛՛, […]

Սերժ Սարգսյանը զրույց է ունեցել. Հրապարակ

Այսօր, երեկոյան ժամը 8-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա 2014-ի առաջին ԳՄ նիստը, որին չի հաջորդելու ՀՀԿ խորհրդի նիստ։ Այնուհանդերձ, սպասվում է, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին Սերժ Սարգսյանն իր կարծիքը կասի, մանավանդ որոշ ՀՀԿ-ականներ այդ ՛՛հակամարտությունում՛՛ ոչ ադեկվատ են իրենց պահել՝ ամբախ-զամբախ խոսելով։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա անգամ Սեուլից է այդ առնչությամբ ՛՛զրույց՛՛ ունեցել […]

Ուշագրավ մանրամասներ նախարարի կենսագրությունից. Ժողովուրդ

”ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի կենսագրությունը բավական ուշագրավ դրվագներ է պարունակում, որոնք առավել արդիական են հենց այսօր, երբ իրավիճակը մեր երկրի սահմաններում լարված է։ Հայաստանի անկախության հռչակման ընթացքում Արամ Հարությունյանը շարունակել է մնալ ”ազնիվ կոմունիստ”՝ 1985-1992թթ. զբաղեցնելով ”Նաիրի” ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի պաշտոնը”,-գրել է ՛՛Ժողովուրդը՛՛։ ՛՛Արամ Հարությունյանը Հայաստան է վերադարձել միայն 1994թ., երբ ավարտվել […]

Խելռցրել է էս ժողովրդին, թուլցրել է. Վարդան Ղուկասյանի եղբայրը՝ Բալասանյանին. Ժողովուրդ

Հունվարի 21-ին Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, փորձել է հաշվեհարդար տեսնել Սամվել Բալասանյանի հետ, գնացել է նրա տան մոտ՝ կրակոցներ և հայհոյախառը սպառնալիքներ հնչեցնելով։  Ինչո՞ւ նախկին քաղաքապետը չի հանգստանում։ ՛՛Ժողովուրդ՛՛-ի այս հարցին Վ. Ղուկասյանի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, պատասխանել է. ՛՛Վարդանը Հայաստանում չէ, չենք էլ ասել, որովհետև ինչ ասում են, սուտ է սաղ։ Ի՞նչ են ուզում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի