11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ԵԿՄ-ում որոշել են. Հայկական ժամանակ

Երկրապահ կամավորականների միությունում նախնական որոշում է կայացվել, որ կառույցի համագումարը, որի ընթացքում երկրապահները նաև ԵԿՄ վարչության նախագահ և փոխնախագահներ են ընտրելու, պետք է տեղի ունենա փետրվարի 15-ին։

՛՛Հայկական ժամանակի՛՛ ԵԿՄ աղբյուրները նշում են, որ ԵԿՄ գործող նախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին վերաառաջադրելու են այդ պաշտոնում և նա միակ թեկնածուն է լինելու, չնայած վերջին շրջանում, հաշվի առնելով Գերմանիայում անցկացրած նրա բուժման կուրսերը, լրատվամիջոցներում այլ տեսակետ էր հայտնվում։

Ըստ թերթի տեղեկությունների, Մ. Գրիգորյանն էլ ԵԿՄ վարչության փոխնախագահների պաշտոնում առաջադրելու է գործող փոխնախագահ Արա Կետիկյանի և Խաչիկ Մանուկյանի թեկնածությունները, իսկ երրորդ փոխնախագահ Վահան Մանուկյանի` Օմեգայի Վովայի փոխարեն ` Ղուկաս Ուլիխանյանի թեկնածությունը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ