11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մեռելոցները չեն վերանայվի. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթը անդրադառնալով Մեռելոցի օրերին՝ մասնավորապես հռետորական հարց է հղել ՝պահպանելո՞ւ է նոր վարչապետը իր նախորդի մոտեցումը՝ երկուշաբթի Մեռելոցի օրերը որպես ոչ աշխատանքային օրեր, թե՞՝ “վերանայելու” է այդ կարգը։  Ի դեպ, Մեռելոցի օրերը ոչ աշխատանքային են համարվել Վեհափառի խնդրանքով։ Դրանք հաստատվել են կառավարության որոշմամբ, եւ չեղյալ անելու որոշում չի կայացվել: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՍԴ աշխատակիցներից գանձում են պարտադիր կուտակային վճարը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ՍԴ ֆինանսական վարչությունը շարունակում է Սահմանադրական դատարանի աշխատակիցներից գանձել պարտադիր կուտակային վճարը։ “ՍԴ հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը “ՀԺ”-ի թղթակցին հայտնել է, որ 1974թ.-ից այս կողմ ծնված աշխատակիցների աշխատավարձերից պահումներ արվել են եւ շարունակելու են  արվել։ “Հունվարի 1-ից մինչ այս պահը պահումներ կատարել էինք, բայց ՊԵԿ-ին չէին […]

Երեւանում էլեկտրոնային չվացուցակները չեն գործում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Երեւան քաղաքում էլեկտրոնային չվացուցակները, որոնք ցույց են տալիս երթուղիների կանգառ ժամանման պարբերականությունը, չեն գործում։ “Հիշեցնենք, որ դրանք գործարկվել էին դեռևս անցյալ տարի։ Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ Երևանում այժմ տեղադրվում են նոր 30 չվացուցակներ, ինչի հետևանքով կատարվում են կապուղիների վերախմբավորում ու կարգավորում, որի հետևանքով էլ […]

Ով կլինի ԱԱԽ քարտուղարը. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է, որ արդեն խոսակցություններ են պտտվում, թե ով կլինի ԱԱԽ քարտուղարը։ “Չնայած այս պաշտոնում Արթուր Բաղդասարյանը կարող է պաշտոնավարումը շարունակել, քանի որ կոալիցիայից դուրս գալը չի ենթադրում հրաժարում ԱԱԽՔ-ի պաշտոնից, բայց դժվար է պատկերացնել արդեն ոչ իշխանական դաշտում գործող ՕԵԿ-ին նման ղեկավար պաշտոնում։ Ասում են՝ հնարավոր է այդ թեկնածուն լինի ոչ […]

Սուրեն Խաչատրյանը՝ արտակարգ իրավիճակների նախարա՞ր. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ տեղեկություններ կան այն մասին, որ վերջերս Արթուր Բաղդասարյանին է հանդիպել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: “ ArmLur-ին հաջողվեց պարզել, որ Ս. Խաչատրյանը Ա. Բաղդասարյանին խնդրել է կոալիցիայից դուրս գալուց առաջ միջնորդել Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի իրեն նշանակեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ ArmLur-ի տեղեկություններով՝ ՕԵԿ առաջնորդը հասկանալով, որ միայն իր միջնորդությունը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ […]

Գագիկ Ծառուկյանը շատ բարձր տրամադրություն ունի. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ իրենց տեղեկություններով, այս օրերին Գագիկ Ծառուկյանը շատ բարձր տրամադրություն ունի՝ կապված Տիգրան Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի հրաժարականների, Հովիկ Աբրահամյանի նշանակման հետ։  “Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը ևս մեկ առիթ ունի շատ ուրախ լինելու։ Նա լուծել է սպորտի և երիտասարդության նախարար, յուր հաջորդ ախոյան Յուրի Վարդանյանի՝ կառավարության ապագա կազմում չլինելու հարցը նույնպես”,–գրում է թերթը։ Մանրամասները՝ […]

Վարդան Ղուկասյանը` մարզպետ կամ նախարա՞ր. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատը սկսել է շրջանառության մեջ դնել տեղեկություն, թե մոտ ապագայում Վարդանիկին պաշտոն են տալու։  “Ընդ որում, ընտրության հնարավորությունը բավականին լայն է՝ մարզպետից մինչև նախարար։ Իսկ իրենց հումորով հայտնի գյումրեցիները կատակում են, որ Վարդանիկին ամենահարմարը առողջապահության նախարարի պաշտոնն է, քանի որ նա […]

Դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ կառավարության հետ միասին փոփոխություններ տեղի կունենան նաեւ Հայաստանի դիվանագիտական կորպուսում։ “Օրինակ՝ Բելգիայում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի դեսպան: Այսինքն՝ այդ երկրում դեսպանի պաշտոնից կազատվի Օլեգ Եսայանը: Որոշ տեղեկությունների համաձայն` Ա.Ադոնցի փոխարեն Բելգիայում եւ ԵՄ-ում դեսպան կնշանակվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա պետք է համակարգի […]

Արթուր Բաղդասարյանը դժվարանում է բաժանվել կառավարական ամառանոցներից. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ թեեւ ՕԵԿ-ը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, սակայն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը չի շտապում լքել կառավարական ամառանոցները։  “Պարզվում է՝ Ա. Բաղդասարյանը այն եզակի պաշտոնյան է եղել, ով 2008թ. ԱԽՔ պաշտոնը զբաղեցնելուց հետո, չնայած կառավարական ամառանոցներում առկա “ազատ տների”, իր նոր տունն է կառուցել տվել, այն էլ՝ բավականին շքեղ։ Ու հիմա, […]

Մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ բանակցությունները այնքան էլ հաջող չեն ընթանում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ Հայաստան ներմուծվող ապրանքների վրա գործող մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ Մաքսային Միության համապատասխան կառույցների հետ ընթացող բանակցությունները, իրենց տեղեկություններով, այնքան էլ հաջող չեն ընթանում։ “Սկզբնական շրջանում Հայաստանը փորձում էր հասնել նրան, որ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ավելի քան 900 ապրանքատեսակների ներկրման պարագայում մաքսային դրույքաչափերը չփոխվեն։ Հետագայում այդ ցանկը դարձավ 700, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի