18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ կառավարությունում փոփոխություններ են սպասվում ոչ միայն կադրերի, այլև կառուցվածքային իմաստով։ 

՛՛Մասնավորապես, ծրագրվում է լուծարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի աշխատանքի բաժինը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի էկոնոմիկայի նախարարության, իսկ սոցիալական մասը՝ առողջապահության նախարարության կազմում: 

Փաստորեն, Արտեմ Ասատրյանին ազատելու հարցը մեխանիկորեն կլուծվի։ Բացի այդ, իշխանությունը քննարկում է էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների միավորումը մեկ նախարարության կազմում։ 

Մեկ այլ նախագծով նախատեսվում է մշակույթը միավորել սպորտի ու երիտասարդության հետ՝ ինչպես նախկինում էր, իսկ սփյուռքի նախարարությունն ընդգրկել արտաքին գործերի նախարարությունում՝ վարչության տեսքով՛՛,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ