11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ազգային ժողովի աշխատակազմը աճուրդի կհանի 17 մեքենա. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ Ազգային ժողովի աշխատակազմը աճուրդի կհանի իրեն ամրակցված 17 միավոր տրանսպորտային միջոց։ ՛՛Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարությանն է ներկայացրել դասական աճուրդ կայացնելու նախագիծը՝ այսօրվա նիստում քննարկելու համար։ Օտարվող մեքենաների մեծ մասը ԳԱԶ մակնիշի են՝ ԳԱԶ-3110, ԳԱԶ-3102՝ ամենահինը 1987 թ. արտադրության։ Գերակշռում են 1999 եւ 2003 թթ. արտադրության մեքենաները։ […]

Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարարի խորհրդական. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։  ՛՛Մեզ հաջողվեց պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս նշանակումը կատարել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո։  Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար և ազատ արձակվեց սեպտեմբերի 10-ին՛՛,- գրում է թերթը:  Մանրամասները՝ […]

Սյունիքի եւ Արարատի մարզպետերը` կառավարությունում. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ Հանրապետական կուսակցության հերթական ԳՄ նիստը տեղի կունենա շաբաթ օրը, որովհետեւ ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր այցելելուց, զոհերի հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Չեխիա: “Ինչ վերաբերում է շաբաթ օրը տեղի ունենալիք ԳՄ-ին, ապա այդ օրն արդեն հայտնի կլինի, թե ով է դառնալու ԱԺ նախագահը, ինչպիսին է լինելու ապագա կառավարության հիմնական կազմը: […]

Տիգրան Սարգսյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպան կնշանակվի. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ իրենց հստակ տեղեկություններով`  նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ թե Բելգիա՝ Բրյուսել է մեկնելու դիվանագիտական աշխատանքի, այլ՝ ԱՄՆ, ուր կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որը դեսպան է մոտ 10 տարի։  “Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, պատասխանը չի ուշանա։ Տիգրան Սարգսյանն այս օրերին բուժզննում է անցնում, […]

Գյումրու դպրոցում 7 փոխտնօրեն կա. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում 7 փոխտնօրեն կա։ “Փոխտնօրենների այսպիսի առատությունն անհասկանալի է ուսուցիչների համար, որոնք համարում են, որ նրանց աշխատավարձ է վճարվում իրենց հաշվին: Դպրոցի տնօրենը համաձայն չէ սրա հետ։   Մեր թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրենը այդքան մեծ թվով փոխտնօրեն ունենալը հիմնավորել է ուսումնական հաստատության ֆինանսական լավ վիճակով։ […]

Ծառուկյանը ներեց. Ժամանակ

ԲՀԿ պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ով ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու, ապա՝ խիստ կասկածելի հանգամանքներում երկրորդ դիմումը պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին,հետ է վերցրել: “Ժամանակ”-ը Դավիթ Քոչարյանից փորձեց պարզել, դիմումների հետ վերցնելը արդյո՞ք նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանն իրեն ներել է, Քոչարյանը հրաժարվեց պատասխանել: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Կարեն Կարապետյանի թեման փակ է. Հրապարակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ առավոտյան Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ, ով դեռ 10 օր առաջ ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն էր համարվում, սակայն ավելի ուշ պարզվեց, որ չի ցանկանում ստանձնել այդ պաշտոնը։ Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը  երեկ փոխանցեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԺ նախագահի թեկնածության հարցը, սակայն […]

Վարդան Ղուկասյանը իր երգեցիկ ձայնով զարմացրեց. Առավոտ

“Առավոտ”-ը գրում է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, խռով լինելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ճրագալույցի Սուրբ պատարագ էր անցկացնում իր ու եղբայրների կողմից վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցում, այս տարի նա մասնակցեց Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում անցկացվող պատարագին: Ականատեսների պատմելով, ժամը 10-ի սահմաններում, երբ իրենք ծնկաչոք […]

Դեռ չեն գնահատում վարչապետին. Հայոց աշխարհ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը “Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: “Վարչապետը ընդամենը 5 օր է աշխատել, ուստի այս պահին ձեռնպահ կմնամ գնահատականներից։ Իհարկե, երկխոսությունը գոյություն ունեցող խնդիրները հաղթահարելու, արդյունավետ լուծումներ գտնելու լավագույն միջոցն է։     Լավ է, որ կա երկխոսություն “Դեմ եմ”-ի երիտասարդների հետ, կա պատրաստակամություն՝ քննարկելու […]

Կա՞ն նեղացած դաշնակացականներ. Իրավունք

“Իրավունք”-ը փորձել է ՀՅԴ Գերագույն մարմնի  նախկին անդամ Սպարտակ Սեյրանյանից, ով նաեւ ՀՅԴ խոսնակն է պարզել, թե ինչու չի ընտրվել ԳՄ-ի անդամ: -Բարեւ ձեզ, պ-ն Սեյրանյան…. -Քաղաքական հարցերով դիմեք Արմեն Ռուստամյանին կամ Աղվան Վարդանյանին: –Բայց հարցը կոնկրետ փեզ է վերաբերում՝ կապված ԳՄ նորընտիր մարմնի հետ: -Այդ հարցին ես չեմ պատասխանում: Թերթի հետ հրաժարվել է խոսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի