20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ նախօրեին կենտրոնական բանկը հրապարակեց ֆինանսական կայունության հաշվետվությունը, ըստ որի` 2013 թ. ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով։ ՛՛Այսօրվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը։ Եվ հենց այս իրողությունն է, որ ստիպում է շատերին հրաժարվել պաշտոններ ստանձնելուց, քանի որ հատկապես ֆինանսական հարցերով զբաղվող գերատեսչությունները լրջագույն խնդիրներ ունեն մեր […]

Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ քաղաքական շրջանակներում երեկ համառ լուրեր էին շրջանառվում, որ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը, ով, օրերս դիմում գրեց ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության շարքերը լքելու մասին, նոր կառավարության կազմում չի հայտնվի։ ՛՛Նույն շրջանակները նշում են, որ քաղաքաշինության նախարարի պաշտոնում նշանակվելու է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով ներկայումս կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական […]

Կալանավայրերը ՛՛հոսում են՛՛ սողանքի պատճառով. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ Հայաստանը թերևս միակ երկիրն է, որտեղ հոսում են ոչ միայն կալանքների ժամկետները, այլև ժամկետների հետ մեկտեղ կալանավայրերը։ ՛՛Ավելի ճիշտ՝ հոսում են այն հողերի շերտերը, որոնց վրա կառուցված են կալանավայրերը։ Առաջին կալանավայրը, որը փակվեց հողի սողանքների պատճառով՝ ՛՛Էրեբունի՛՛ քրեակատարողական հիմնարկն էր։  Այս մասին ՛՛Ժողովուրդ՛՛-ը տեղեկացավ ՛՛Էրեբունի՛՛ ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանից, ով ի […]

Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ կառավարությունում փոփոխություններ են սպասվում ոչ միայն կադրերի, այլև կառուցվածքային իմաստով։  ՛՛Մասնավորապես, ծրագրվում է լուծարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի աշխատանքի բաժինը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի էկոնոմիկայի նախարարության, իսկ սոցիալական մասը՝ առողջապահության նախարարության կազմում:  Փաստորեն, Արտեմ Ասատրյանին ազատելու հարցը մեխանիկորեն կլուծվի։ Բացի այդ, իշխանությունը քննարկում է էներգետիկայի, տրանսպորտի և կապի […]

Ազգային ժողովի աշխատակազմը աճուրդի կհանի 17 մեքենա. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ Ազգային ժողովի աշխատակազմը աճուրդի կհանի իրեն ամրակցված 17 միավոր տրանսպորտային միջոց։ ՛՛Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարությանն է ներկայացրել դասական աճուրդ կայացնելու նախագիծը՝ այսօրվա նիստում քննարկելու համար։ Օտարվող մեքենաների մեծ մասը ԳԱԶ մակնիշի են՝ ԳԱԶ-3110, ԳԱԶ-3102՝ ամենահինը 1987 թ. արտադրության։ Գերակշռում են 1999 եւ 2003 թթ. արտադրության մեքենաները։ […]

Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարարի խորհրդական. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։  ՛՛Մեզ հաջողվեց պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս նշանակումը կատարել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո։  Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար և ազատ արձակվեց սեպտեմբերի 10-ին՛՛,- գրում է թերթը:  Մանրամասները՝ […]

Սյունիքի եւ Արարատի մարզպետերը` կառավարությունում. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ Հանրապետական կուսակցության հերթական ԳՄ նիստը տեղի կունենա շաբաթ օրը, որովհետեւ ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր այցելելուց, զոհերի հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Չեխիա: “Ինչ վերաբերում է շաբաթ օրը տեղի ունենալիք ԳՄ-ին, ապա այդ օրն արդեն հայտնի կլինի, թե ով է դառնալու ԱԺ նախագահը, ինչպիսին է լինելու ապագա կառավարության հիմնական կազմը: […]

Տիգրան Սարգսյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպան կնշանակվի. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ իրենց հստակ տեղեկություններով`  նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ թե Բելգիա՝ Բրյուսել է մեկնելու դիվանագիտական աշխատանքի, այլ՝ ԱՄՆ, ուր կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որը դեսպան է մոտ 10 տարի։  “Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, պատասխանը չի ուշանա։ Տիգրան Սարգսյանն այս օրերին բուժզննում է անցնում, […]

Գյումրու դպրոցում 7 փոխտնօրեն կա. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում 7 փոխտնօրեն կա։ “Փոխտնօրենների այսպիսի առատությունն անհասկանալի է ուսուցիչների համար, որոնք համարում են, որ նրանց աշխատավարձ է վճարվում իրենց հաշվին: Դպրոցի տնօրենը համաձայն չէ սրա հետ։   Մեր թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրենը այդքան մեծ թվով փոխտնօրեն ունենալը հիմնավորել է ուսումնական հաստատության ֆինանսական լավ վիճակով։ […]

Ծառուկյանը ներեց. Ժամանակ

ԲՀԿ պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ով ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու, ապա՝ խիստ կասկածելի հանգամանքներում երկրորդ դիմումը պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին,հետ է վերցրել: “Ժամանակ”-ը Դավիթ Քոչարյանից փորձեց պարզել, դիմումների հետ վերցնելը արդյո՞ք նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանն իրեն ներել է, Քոչարյանը հրաժարվեց պատասխանել: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի