Մնաց հինգ նախարար. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակը” գրում է, որ որոշ նախարարների նշանակումից հետո նոր վարչապետի կաբինետի համալրման համար մնում է 5 նշանակում՝ գյուղատնտեսության նախարար, բնապահպանության նախարար, սպորտի նախարար, էներգետիկայի նախարար, արդարադատության նախարար։
“Գյուղնախարարի պաշտոնի համար շրջանառվում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունը, բնապահպանության նախարարի պաշտոնի համար պայքարը շարունակում է Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, էներգետիկայի նախարարի պաշտոնի համար շրջանառվում է կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի անունը, բայց Արմեն Մովսիսյանը շարունակում է պայքարը։ Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն դեռ շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը, իսկ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը համառորեն պայքարում է իր պոստը պահպանելու համար, թեև այդ պաշտոնի դեպքում շրջանառվում է ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի անունը”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։