11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պետբյուջեից 36 մլն դրամ է հատկացվել` ՊԵԿ-ի մասնաշենքերը վերանորոգելու համար. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ 2013թ. տարեվերջին հիմնովին վերանորոգվել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ Երևան Մ. Խորենացու փողոցում գտնվող ՊԵԿ 3 և 7-րդ մասնաշենքերը: “”Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ վերանորոգվել են պատերը, կոյուղին, սանհանգույցը, կտուրը և այլն: Այդ աշխատանքներն իրականացրել է “Կարալանս” ՍՊԸ-ն: Ուշագրավը, սակայն, ծախսված գումարի չափն է՝ մոտ 36 մլն դրամ կամ ավելի քան 87 հազար […]

Չեն պատրաստվում քվեարկել հօգուտ Հրանտ Բագրատյանի. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնում թե “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածության առաջադրումը, թե ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը անակնկալ է եղել “քառյակի” համար: ““Քառյակի” վերջին նիստում որոշված է եղել, որ իրենք չեն կարևորելու ԱԺ նախագահի ընտրությունն ու չեն մասնակցելու: Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանին, ապա ՀԱԿ ներկայացուցիչները, այդ թվում՝ […]

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Երեւան. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ սպասվում է, որ խորհրդակցությունների համար Կիև մեկնած ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան մինչև ապրիլի 20-ը կվերադառնա Երևան և կշարունակի իր դիվանագիտական առաքելությունը: “ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գլխավոր խորհրդական Իգոր Ռոմանը “Ժամանակ”-ին ասաց, որ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան կվերադառնա Երևան և կշարունակի իր առաքելությունը:  Մեր […]

Հերթական էլիտար հարսանիքը` այսօր. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ այսօր հերթական էլիտար հարսանիքը տեղի կունենա։ “Ամուսնանում են Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի տղան և Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի աղջիկը։ “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու “Ֆլորենսիա” ռեստորանային համալիրում”,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կփոխվեն նաեւ մարզպետները. նոր անուններ. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ կառավարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրների տեղեկացմամբ` կառավարության կազմի ձեւավորումից հետո փոխվելու են նաեւ մի քանի մարզպետներ: “Մասնավորապես, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը նշանակվելու է Կոտայքի, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` Արմավիրի, իսկ ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ: Նույն աղբյուրների համաձայն, փոխվելու է նաեւ Արագածոտնի մարզպետը: […]

Արթուր Բաղդասարյանին պատկանող “Հայասի” գործարանում մարդիկ ամիսներով աշխատավարձ չեն ստանում. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչները չեն հավատում, որ ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն իր “Հայասի Գրուպ” գործարանը վարկերով է աշխատեցնում: “Հիշեցնենք, Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով իրեն պատկանող բիզնեսին, ասել էր, որ ինքը վարկերով է կառուցել իր գործարանը, հիմա էլ վարկերի տակ է: Իսկ բիզնեսը՝ գործարանը, կառուցել է, քանի […]

Մնաց հինգ նախարար. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ որոշ նախարարների նշանակումից հետո նոր վարչապետի կաբինետի համալրման համար մնում է 5 նշանակում՝ գյուղատնտեսության նախարար, բնապահպանության նախարար, սպորտի նախարար, էներգետիկայի նախարար, արդարադատության նախարար։  “Գյուղնախարարի պաշտոնի համար շրջանառվում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունը, բնապահպանության նախարարի պաշտոնի համար պայքարը շարունակում է Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, էներգետիկայի նախարարի պաշտոնի համար […]

Աշակերտը հարվածել է ուսուցչի դեմքին. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ օրերս արտակարգ իրավիճակ է առաջացել Երևանի թիվ 187 դպրոցում: “7-րդ դասարանցիներից մեկը ձեռքով ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին այն բանի համար, որ վերջինս հանդգնել է դիտողություն անել նրան։ Հարցին, թե ինչու է նման բան արել, դպրոցականը պատասխանել է. “Մայրիկս ասեց, եթե դասատուն քեզ նեղի, կթռնես դեմքին”: Այս դեպքը հատուկ քննարկման առարկա […]

“Երևան” հեռուստաընկերությունը ձեռք բերելու գործարքը կայացել է 3 ամիս առաջ. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ երեկ համացանցում լուր տարածվեց, թե ՕԵԿ-ը “Երևան” հեռուստաընկերությունն է ձեռք բերել։ “Մեր տեղեկություններով, գործարքը կայացել է 3 ամիս առաջ՝ ռուսակաև ազդեցիկ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներից մեկի հետ համատեղ։ Փաստորեն, լուրը գաղտնի է պահվել մինչև քաղաքական դաշտի հստակեցումն ու ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը։ ՕԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ, Արթուր Բաղդասարյանը, որպես բաժնետեր, […]

Ինչու ներս թողեցին Հովիկ Աբրահամյանին. 168 ժամ

”168 ժամը՛՛ գրում է. ՛՛Քառյակի անշրջելիորեն դեմոկրատական ուժերն առանձնապես ջանք չեն գործադրում բացատրելու համար, թե ինչո՞ւ են իրենք` ժողովրդավարության անմռունչ մարտիկները, այդչափ հակադեմոկրատական քայլ անում` լրագրողներից, այսինքն` հասարակությունից, գաղտնի պահելով, թե ինչպես են մշակում հասարակության փրկության քայլերը: Կարելի է ենթադրել, որ քառյակի անդամները նիստերին լրագրողներին ներս չեն թողնում, որպեսզի հանկարծ չարամիտ ու իշխանասպասարկ լրագրողները չլուսաբանեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի