02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

“Երեւան Մոլ”-ի աշխատողները դուրս են գալիս աշխատանքից. Ժամանակ

“Ժամանակ”  թերթը գրում է.

Վերջերս բացված “Երեւան Մոլ” առեւտրի կենտրոնի աշխատանքներն այնքան էլ լավ չեն ընթանում։  Առեւտրի կենտրոնում տեղակայված բազմաթիվ խանութ-սրահներում աշխատանքի ընդունված վաճառողներն ու վաճառողուհիներն աշխատանքից դուրս են գալիս, քանի որ տնօրինությունն աշխատավարձերի մասով չի կատարում նախնական պայմանավորվածությունը։

Աշխատակիցներից մեկը, որ նույնպես դուրս էր եկել աշխատանքից “Ժամանակի”  հետ զրույցում ասաց, որ աշխատանքի ընդունվելուց եղել է պայմանավորվածություն, որ ստանալու է 150 հազար դրամ, սակայն օրերս իրեն եւ բազմաթիիվ այլ աշխատակիցների տեղեկացրել են, որ աշխատավարձն իջեցվել է 110-100 հազարի սահմաններում՝ պատճառաբանելով, որ առեւտուր չկա, և իրենք չեն կարող այդ պայմաններում նման աշխատավարձ վճարել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ