11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

“ԲՀԿ”-ն անլուծելի խնդրի առջեւ է կանգնած. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ “Բարգավաճն” անլուծելի խնդրի առջեւ է կանգնած: “Եթե ԲՀԿ-ն որոշի դեմ քվեարկել կառավարության ծրագրին, կստացվի, որ Արգամիչը չի տարբերվում Տիգրան Սարգսյանի կառավարությունից։ Եթե ձեռնպահ քվեարկեն, իրավիճակը չի փոխվի, ազատ քվեարկության դեպքում էլ կստացվի, որ “մենք կողմ ենք Գալուստ Գրիգորիչին, իսկ դեմ՝ Արգամիչին, որովհետև մեզնից ահագին մարդ էդ դեպքում պետք է դեմ քվեարկի”,– […]

Խիստ բացասական են ընդունել ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի միավորումը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ իրենց ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչություններում խիստ բացասական են ընդունել ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի միավորումը։ “Իրենց բացասական վերաբերմունքը այդ կառույցների ներկայացուցիչները պատրաստվում են հայտնել առաջիկայում՝ որեւէ առիթով Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։  Նշված  կառույցների ներկայացուցիչները մտահոգված են նրանով, որ այդ միավորման արդյունքում վերանում […]

Գագիկ Ծառուկյանը բնակարան է նվիրել. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ ապրիլի 29-ին Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր և ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդու հարսանյաց հանդեսին Գագիկ Ծառուկյանը նորապսակներին տուն է նվիրել՝ իր էլիտար շենքերից մեկում։ “Ըստ մեր աղբյուրի` Ծառուկյանը նման բնակարաններ շատ ունի, որոնք չեն վաճառվում, և էլիտար հարսանիքների դեպքում նա դրանք նվիրում է։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանը միայն շատ մերձավոր […]

Յուրի Վարդանյանը կարող է նշանակվել Վրաստանում դեսպան. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ լավատեղյակ աղբյուրների համաձայն` Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը կարող է նշանակվել Վրաստանում դեսպան։ “Այդ պաշտոնը թափուր է մնացել` Հովհաննես Մանուկյանին Արդարադատության նախարար նշանակելու արդյունքում։ Այս տեղեկությունը ճշտելու համար մեր թղթակիցը դիմել է նախագահի մամուլի ծառայության ղեկավար Արման Սաղաթելյանին։ Նա ոչ հաստատել է, ոչ էլ հերքել է լուրը”,–գրում է […]

Տաքսիստները նպաստում են պոռնկությանը. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Դավիթ Մաչկալյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Այս գործին անդրադարձել է “Ժամանակ” օրաթերթը Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ: 41-ամյա Դավիթ Մաչկալյանը՝ բարձրագույն կրթությամբ, ֆիզիկապես առողջ, նախաքննական մարմնի կողմից մեղադրվել է պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2009 թվականից […]

Սրանք դեբիլ չեն, կարողանում են կողմնորոշվել. Հայոց աշխարհ

 “Հայոց աշխարհ”-ը գրում է.  “Ինչպես որ երշիկի սիրահարը ավելի լավ է չտեսնի դրա պատրաստման գործընթացը, այնպես էլ մեզ, թանկագին քույրեր եւ եղբայրներ, ցանկալի է չմտնել քաղաքական խոհանոց։     Այնտեղ զարմանահրաշ բաներ են կատարվում։ Մերթ ՀԱԿ-ն է ցատկում վառվող օղակի միջով, մերթ ՕԵԿ-ը կապած աչքերով անցնում լարի վրայով։ Դեռ վերջերս, նայելով կառավարության կողմը, “Բարգավաճ Հայաստանը” ծածկվում […]

Որբերի գործած գորգը կցուցադրվի. Ազգ

Ըստ “Ազգ”-ի, նախագահ Օբամայի վարչությունից կոնգրեսական Ադամ Շիֆին տեղեկացրել են, որ 1923 թ.ին հայ որբերի ձեռքով գործված եւ ԱՄՆ¬ի այն ժամանակվա նախագահ Կալվին Կուլիչին որպես երախտագիտության նշան նվիրված նշանավոր գորգը հանրային ցուցադրության է ներկայացվելու առաջիկա աշնանը ծրագրված մի միջոցառման ժամանակ, Վաշինգտոնից տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը:

Արթուր Բաղդասարյանը ներկա չէր. Ժամանակ

“Ժամանակ”-ն անդրադարձել է  ընդդիմադիր ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբոր՝ Արմեն Բաղդասրյանի “Իմպերիալ” հյուրանոցի 1 տարվա գործունեությանը նվիրված միջոցառմանը: 5 հարկանի շքեղ հյուրանոցը գտնվում է Կորյունի փողոցում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկա չէր բանկետին: Ներկա չէր նաեւ հյուրանոցի սեփականատեր Արմեն Բաղդասարյանը, ով աշխատակիցների խոսքերով՝ Հայաստանից բացակայում է: Փոխարենը ներկա էին տուրիստական գործակալությունների, դեսպանատների, նախարարությունների եւ […]

Երվանդ Զախարյանը կոռեկտ չհամարեց. Իրավունք

“Իրավունք”-ը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից փորձել է պարզել, թե ինչպես է գնահատում ոլորտի աշխատանքը, քանի որ նա մեկ տարի 1992-93թթ. նույնպես էներգետիկայի նախարար է աշխատել: “Դեռ մի քանի ժամ է, ինչ նշանակվել եմ: Թող որոշ ժամանակ անցնի, ուսւոմնասիրեմ, նոր գնահատականներ կտամ. այս պահին կոռեկտ չէ իմ կողմից գնահատական տալը”,-ասել է նախարարը: […]

Ի՞նչ է գրել հայ ռազմագերին իր նամակում. Առավոտ

“Հուսով եմ այստեղից շատ շուտ դուրս կգամ ու քաղաքացիական կյանքով կապրեմ”,-“Առավոտ”-ի հետ զրույցում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ երեկ այս բովանդակությամբ նամակ են ստացել Հակոբից: Թերթը հիշեցնում է,  որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները ապրիլի 30-ին այցելել էին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին եւ հինգ քաղաքացիական անձանց՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի