01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

20-ամյա Թովմասը ուրագով սպանել է Հայկանուշին. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է.

Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Թովմաս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշը 2012 թվականից աշխատել է “Զվարթնոց օդանավակայանի տարածքում գործող  “Էսպերանտո” սրճարանում՝ որպես սպասք լվացող , մաքրուհի:Դեկտեմբերից նույն սրճարանում, որպես խոհարարի օգնական աշխատանքի է ընդունվել Ազատաշեն գյուղի 20 ամյա բնակիչ Թովմաս Վարդանյանը: Հայկանուշը և Թովմասը աշխատանքից հետո միասին հաճախակի գնացել են Արգավանդ գյուղի խաչմերուկ, որտեղից յուրաքանչյուրը իր գյուղ տանող երթուղայինով տուն է գնացել:

2012 թվականի դեկտեմբերին Թովմասը Հայկանուշից պարտքով վերցրել է 500 դոլար և 100 հազար դրամ՝ խոստանալով 1 ամսվա ընթացքում վերադարձնել պարտքը:

Ժամկետը լրանալուց հետո Հայկանուշը պահանջել է վերադարձնել պարտքը: Թովմասը չի կարողացել վերադարձնել:

Դատական ակտի համաձայն՝ Թովմաս Վարդանյանը պարտքը չվերադարձնելու, նյութական օգուտ ստանալու ձգտմամբ , շահադիտական դրդումներով որոշել է սպանել Հայկանուշին:

2013 թվականի հունվարի 21-ին առավոտյան աշխատանքի գնալիս Թովմասը նախապես իր հետ վերցրել է ուրագ և պահել պայուսակի մեջ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ