11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ստիպել են հրաժարվել մանդատից. 168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից։ “Գրիգորյանը թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունի, բայց այդ խնդիրները նրա մոտ եղել են վաղուց, նաև մինչև պատգամավոր ընտրվելը։ Մեր տեղեկություններով, իրականում Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Գրիգորյանին մեղադրում են Արարատի քաղաքապետի […]

Գեղարքունիքի մարզպետի նկատմամբ դժգոհություն է հասունանում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Գեղարքունիքի մարզում համայնքային ղեկավարների շրջանում մարզպետի նկատմամբ դժգոհություն է հասունանում։   “Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ մարզպետը հատկապես հոգատար է Գավառի նկատմամբ, քանի որ քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ անձնական ջերմ հարաբերություններ ունի։ Կառավարության կողմից առաջարկվող գրեթե բոլոր ծրագրերն իրականացվում են Գավառ քաղաքում, իսկ մյուս համայնքներն անտեսվում են։ Օրինակ՝ բոլորովին վերջերս […]

Դեպի Եվրոպա` Լեհաստանի դեսպանատան միջոցով. Առավոտ

 “Առավոտը” գրում է, որ Երեւանում Լեհաստանի  Հանրապետության դեսպանատունը այժմ մուտքի արտոնագրեր է տրամադրում եվրոպական հինգ երկրների համար՝ Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Սլովենիա եւ Շվեյցարիա։ “Մանրամասն տեղեկություններ  կարելի է գտնել Երեւանում Լեհաստանի դեսպանատուն կամ նրանց կայք այցելելով”,- գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Ինչպիսին կլինի Կարեն Դեմիրճյանի արձանը. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ Հայաստանի ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանի պատրաստումը վստահվել է քանդակագործ Տիգրան Արզումանյանին։ “Այս մասին “Հժ”-ին տեղեկացրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։  “Քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը միահամուռ կերպով էսքիզը համաձայնեցրել է, աշխատանքներն ընթանում են։ Մեծ սպասումներ ունենք, որ դա հաջողված աշխատանք կլինի”,– ասաց Տիգրան Բարսեղյանը։ Տիգրան Արզումանյանը տեղեկացրեց […]

Առողջապահության նոր նախարարը յուրօրինակ մոտեցում ունի կադրային հարցերում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը յուրօրինակ մոտեցում ունի կադրային հարցերում: “Սովորաբար, նախարարները 100 օրվա լռության եւ ինքնադրսեւորման իրավունք են ունենում: Նորանշանակ նախարարն այն տարածել է նաեւ իր աշխատողների վրա: Նեղ շրջանակում նա հայտարարել է, որ ունի հավատարիմ մարդիկ, թիմ, քանի որ երկար ժամանակ դասախոսական գործունեություն է ծավալել եւ աշխատանքային հարուստ փորձ ունի, […]

Ազնավուրի համերգի բոլոր տոմսերն արդեն վաճառված են. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երեւանյան համերգը, որը նախատեսված է մայիսի 12-ին, կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ “Բոլոր տոմսերը, սակայն, արդեն սպառված են: Դրանք պատվիրելու համար տրամադրվող հեռախոսահամարով “ՀԺ” թղթակցի զանգին պատասխանող տղամարդն ասաց, որ տոմսերն արժեցել են 10, 20, 30, 50 հազարական դրամ, իսկ մի քանիսը՝ […]

20-ամյա Թովմասը ուրագով սպանել է Հայկանուշին. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Թովմաս Վարդանյանի գործի դատական քննությունը: Ըստ դատական ակտի՝ Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշը 2012 թվականից աշխատել է “Զվարթնոց օդանավակայանի տարածքում գործող  “Էսպերանտո” սրճարանում՝ որպես սպասք լվացող , մաքրուհի:Դեկտեմբերից նույն սրճարանում, որպես խոհարարի օգնական աշխատանքի է ընդունվել Ազատաշեն գյուղի 20 ամյա […]

Դատարանը 1 տարեկան 10 ամսական երեխային “խլում” է մորից . Առավոտ

“Առավոտ”  թերթը գրում է . ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարինե Գասպարյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Գոհարիկ Խաչատրյանի կայացրած վճիռը: Համաձայն այդ վճռի՝  դատարանը 1 տարեկան 10 ամսական Հովհաննես Թադևոսյանի բնակության վայրը որոշել երեխայի հոր՝ հայցվոր Արման Թադևոսյանի բնակության վայրով՝ եզրակացնելով , որ երեխան ավելի […]

Խաչիկ Ասրյանը կնշանակվի. Հրապարակ

Ազգային ժողովի պատգամավոր, թալինցի Մնացական Մնացականյանը, “Հրապարակ”-ի տեղեկություններով օգտագործում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի եւ ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի միջնորդությունները՝ Արագածոտնի մարզպետ նշանակվելու համար: Պատգամավորը շատ է ցանկանում զբաղեցնել իր ոխերիմ հակառակորդի՝ Սարգիս Սահակյանի աթոռը, որպեսզի վրեժ լուծի կնոջը աշխատանքից ազատելու համար: Սակայն նախագահականին մոտ կանգնած  աղբյուրները տեղեկացնում են, որ քննարկվում է նաեւ […]

Ֆրանսուա Օլանդը Երևանում կմասնակցի ֆրանսիական “Կարֆուր” հիպերմարկետի բացմանը.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի ֆրանսիական “Կարֆուր” հիպերմարկետի բացմանը։ Այս լուրը լրջորեն անհանգստացրել է գործարար դաշտին։ Նրանց մի մասը վստահ է, որ “Կարֆուր”-ի գործունեության արդյունքում տեղական արտադրությունը պարզապես կմեռնի։  Հայտնի է, որ “Կարֆուր”-ն իր ցանցում վաճառվող տեսականին ինքն է ներկրում, և այդ պատճառով որոշ ապրանքներ ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի