06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ոստիկանության կողմից պատգամավոր Էդմոն Մարուքյանին տրված տեղեկանքն առնվազն վիճելի է. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

Վանաձոր քաղաքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքից Աժ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը, ով մեկ տարուց ավելի՝ 2009թ. հունիսի 13-ից մինչև 2010թ. հունիսի 30-ը, չի եղել Հայաստանում, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության լուռ հայացքի ներքո նրան տվել է վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք:

“Ժողովուրդ” օրաթերթը այսօրվանից հրապարակում է լրագրողական հետաքննություն այն մասին, որ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանին տրված տեղեկանքն առնվազն վիճելի է: Մեր ձեռքի տակ են հայտնվել ՀՀ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկությունները՝ պատգամավորի՝ ՀՀ կատարած ելումուտի վերաբերյալ:

Ըստ այդ փաստաթղթի՝ նա իսկապես Հայաստանից բացակայել է մեկ տարուց ավելի՝ ընդ որում կնոջ և որդու հետ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ