03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Հարսնաքարի” գործը հասավ վերաքննիչ դատարան. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է.

“Հարսնաքարի” գործով մեղադրյալների հարազատները պահանջում են արդար դատավճիռ: Նրանք վստահ են, որ դատարանն այս գործով կայացրել է ոչ արդարացի դատավճիռ և հայտարարում են, որ բողոքարկելու են այն:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, որոշեց “Հարսնաքարի” գործով 6 ամբաստանյալներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին , Արման Բաղդասարյանին , Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման:

“Ամուսնուս պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որտեղ միջնորդել էինք կայացնել արադարացի որոշում, քանի որ ամուսինս մեղավոր չի ՝ նա չպետք է պատիժ ստանար”,- ասել է Արման բաղդասարյանի կինը:

Վերաքննիչ բողոքի կապակցությամբ արդեն դատավորներ են նշանակվել Սերգեյ Չիչոյանը, Եվա Դարբինյանն ու Գագիկ Ավետիսյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ