16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

”Սիթին” չի տալիս ”Կարֆուրին”. Հրապարակ

‘’Պարոն Լիմինդրովիչ, Ձեր մասնակցությունն ու բարձր ներկայությունն ունեցա՞ք մսյե Օլանդի հայաստանյան այցին, մասնակցեցի՞ք ’’Կարֆուրի’’ հիմնարկեքի արարողությանը՝ երեկ հարցրինք Սամվել Ալեքսանյանին: ‘’Ո՛չ’’: Չե՞ք տալիս ‘’սիթիները’’ ‘’Կարֆուրին’’: ‘’Ո՛չ’’: Բա ինչո՞ւ են այդ ‘’անսանձ, բանսարկու, չար, թունավոր’’ լրագրողները նման բաներ գրում: ‘’Մեր լրագրողներին բան չասես. նրանք հարազատ մարդիկ են’’: Փաստորեն, հարազատաբար գրում են, որ ‘’սիթի’’ էլ չեք ունենա: […]

Վլադիմիր Գասպարյանն արտակարգ իրավիճակի մեջ է հայտնվել. Հայկական ժամանակ

Ականատեսները պատմում են, որ մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արտակարգ իրավիճակի մեջ է ընկել: Երբ թիկնապահների հետ քայլելիս է եղել Երևանի Աբովյան փողոցով, նրա վրա վերևից կոշիկ է ընկել: Աբովյան փողոցի երկայնքով, հիշեցնենք, բնակելի շենքեր են, որոնց պատուհանները բացվում են հենց փողոցի վրա: Ըստ ամենայնի, կոշիկի ծագման աղբյուրը այդ բնակարաններից մեկն […]

Դատախազի հայրը կնշանակվի. Հայկական ժամանակ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, ըստ ‘’Հժ’’-ի հավաստի տեղեկությունների, առաջիկայում նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ:   ՍԴ անդամ դառնալու համար պայքարում է նաև արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ով նաև Սերժ Սարգսյանին կից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է:  Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Պետհամալսարանում տագնապ է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Երեւանի պետական համալսարանի դասախոսների շրջանում տագնապ է տարածվել: Ռեկտորը որոշել է օտարերկրյա հայ գործիչներին նվիրված Երախտիքի ծառուղի հիմնել: ԵՊՀ աշխատակիցներին հորդորել են իրենց նպաստը բերել այս գործին գումարի տեսքով: Նույնիսկ հաշվեհամար է տրվել ԵՊՀ աշխատակիցներին` գումար փոխանցելու համար: Մի պահ որոշվել էր նաեւ հանգանականության արկղեր տեղադրել, որեպսզի ուսանուղությունն էլ մասնակցի: Մանրամասները թերթի այսօրվա […]

Ո՞ւմ է փոխանցել նախկին ֆիննախարարը. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, Վերահսկիչ պալատն իր հերթական հաշվետվության մեջ անդրադարձել է ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանին։ Պարզվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին, որոնց հետ կառավարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր:    Վերահսկիչ պալատի տվյալներով՝ ծրագիրը կատարել է հայաստանյան […]

Ուսուցչուհին քացով խփել է աշակերտին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, դպրոցներում աղմկահարույց պատմությունները չեն դադարում կրկնվել: Այս անգամ իրավիճակը թեժացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 91 դպրոցում, որտեղ աշակերտի ծնողը ուսուցիչների հետ վեճերից հետո, որոշել է տեղափոխել երեխային այլ դպրոց: Դպրոցի տնօրինությունն էլ իր հերթին է դժգոհում, թե հոգնել է ծնողի բողոքներից ու այդ քաշքշուկից: Ինչպես թերթին հայտնեց աշակերտի մայրը, մի քանի շաբաթ […]

Դիմել է Հովիկ Աբրահամյանին. Առավոտ

“Հայաստանում ավտոմեքենաների առքուվաճառքը աշխուժացնելու համար խնդրում ենք աջակցել կառավարության որոշմամբ թույլատրել Երեւանի գործող ավտոշուկաներում տեղակայել մաքսային եւ Ճանապարհային ոստիկանության գրասենյակներ, որի շնորհիվ ՀՀ ներմուծված մեքենաները հնարավորություն կստանան միանգամից մտնել ավտոշուկա, որը արդեն գտնվում է մաքսային ռեժիմի տակ, եւ մաքսազերծումը հնարավոր կլինի կատարել հենց վաճառքի պահին”, – ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին այսպիսի առաջարկով է դիմում “Քաղաքացիական […]

Ճեմել է Օլանդի հետ. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ոչ միայն մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի պատվին տրված ճաշին, այլեւ ուշ ժամի հանդիպել եւ ճեմել է նրա հետ “Մարիոթի” մերձակայքում: Բաղդասարյանը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մեկնելու է Փարիզ, ուր նոր մեդալ է ստանալու՝ Հայաստանում միջպետական մի շարք կառույցների՝ Ֆրանսիական համալսարանի, Բարձրագույն ինժեներական ինստիտուտի, Ֆրանսիական լիցեյի եւ վարժարանի հիմնադրման […]

Գորիսում ՀՀԿ-ն չի՞ առաջադրել. Հայկական ժամանակ

Հունիսի 8-ին Գորիսում կայանալքի քաղաքապետի ընտրություններին առաջադրված է 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն: Արա Բուդաղյանի վստահված անձ Ռուբեն Հակոբյանը զրուցել է “Հայկական ժամանակ”-ի հետ: Ներկայացնում ենք մեկ հատված: -Տեսակետ կա, որ ըստ էության, Բուդաղյանի առաջադրմամբ ձեռնոց է նետված Սուրիկ Խաչատրյանին: -Ո՞վ է […]

Վեդիում խոզերի ժանատախտ է. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանություն” թերթի, Վեդիում խոզերի ժանտախտ է տարածվել ու մեկ-երկու օրում արդեն 62 գլուխ խոզերի անկում է եղել, ինչը մեծ թիվ է փոքր տարածք ունեցող Վեդիի համար: Եվ քանի որ քաղաքային իշխանությունները մատը մատին չեն տալիս, բնակիչները ստիպված են սեփական ուժերով զգուշացնել միմյանց, որպեսզի վարակը չտարածվի:  Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնականում անկել են հղի մայր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի