Գորիսում ՀՀԿ-ն չի՞ առաջադրել. Հայկական ժամանակ
Հունիսի 8-ին Գորիսում կայանալքի քաղաքապետի ընտրություններին առաջադրված է 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն:
Արա Բուդաղյանի վստահված անձ Ռուբեն Հակոբյանը զրուցել է “Հայկական ժամանակ”-ի հետ: Ներկայացնում ենք մեկ հատված:
-Տեսակետ կա, որ ըստ էության, Բուդաղյանի առաջադրմամբ ձեռնոց է նետված Սուրիկ Խաչատրյանին:
-Ո՞վ է Սուրիկ Խաչատրյանը:
-Լիսկան:
-Չէ, ձեռնոց պիտի նետեն, թե ոչ.. Չէ, նման բան չկա, առաջադրվել է, բավական մեծ թիմ ունի, բավական մեծ աջակիցներ, ձեռնոցի պահով չեմ ուզում համաձայն լինել:
-Մյուս թեկնածուն՝ Վաչագան Ադունցը, ում ՀՀԿ-ն է առաջադրել /հարցը կիսատ է մնում/:
-Ո՞վ է առաջադրել:
-Հանրապետականը:
-Գորիսում քաղաքապետի ընտրություն է, պետք չէ քաղաքականացնել, գորիսեցիները այդպես րեն մտածում: Այդ ձեւով պետք չէ ասել; ՀՀկ-ն չի սատարում Վաչագան Ադունցին:
-Այդ դեպքում ինչպես է նրա թեկնածությունն առաջադրել:
-Ո՞վ է առաջադրել:
-ՀՀԿ-ն: ԿԸՀ կայքում էլ պաշտոնապես նշված է, որ ՀՀԿ-ն է առաջադրել:
-Նման բան չկա: Չի համապատասխանում իրականությանը, որ խորանաք, կտեսնեք:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: