06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

“Լավ եմ արել բերման եմ ենթարկել”. Հայկական Ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Երեկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մի քանի հարց ուղղեցինք դեկտեմբերի 2-ի ձերբակալություններից հետո ոստիկանների կողմից ցուցարարներին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցերի ու դրանք հետ  վերցնելու մասին։

Պարոն Օսիպյան, ոստիկանությունը հետ  է վերցնում իր այցերն ընդդեմ դեկտեմբերի 2-ի ցուցարարների, ի՞նչ կասեք։

Չեմ հետաքրքրվել, չգիտեմ ճիշտն ասած։

Ստացվում է, որ ապօրինի եք մարդկանց բերման ենթարկել։ Ինչո՞ւ եք այդ օրը զանգվածային անօրինություններ կատարել։

 Մենք մեր գործողությունները կատարել ենք օրենքի շրջանակներում։

Ինչո՞ւ էիք մարդկանց փողոցներից «հավաքում», եթե հետո հրաժարվելու էիք հայցերից։

Լավ եմ արել բերման եմ ենթարկել։ Օրենքի շրջանակում եմ արել։

Այդ դեպքում ինչո՞ւ եք հրաժարվում հայցերից։

Ես նման տեղեկություն չունեմ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ