07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ղուկասյանների հերթական ”զոհը՛՛. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է.

Չնայած ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի կողմից Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման դեպքի վերաբերյալ, Վ. Ղուկասյանի գրասենյակը հերքեց իրենց մասնակցությունը կատարվածին՝ բոլորին խորհուրդ տալով դիտել Բալասանյանի տան տեսախցիկների արձանագրածը եւ փորձել գտնել կադրերում Ս. Ղուկասյանին։

Նշենք, սակայն, որ հենց նույն տեսագրության մեջ երեւում է մեքենայից արձակված կրակոցը։ Իսկ Բալասանյանի տանը մոտեցած մեքենաներից մեկում, “Ժամանակի” տեղեկություններով, Ղուկասյանններին պատկանող ասֆալտի գործարանի տնօրենն է եղել, մյուսում՝ Սպարտակ Ղուկասյանն ընկերների հետ։

Տեղի ունեցածի միակ “զոհը”, թերեւս, Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը եղավ, ով, հայտնի է, որ մտերիմ հարաբերությունների մեջ էր Ղուկասյանների հետ։ Ակնհայտ է, որ նրա պաշտոնանկությունը բացառապես պայմանավորված էր Գյումրիի քաղաքապետի տան վրա իրականացված հարձակմամբ եւ այն նախապես չկանխելով:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ