07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կինը ոստիկանությանը տեղեկացրել է իր ինքնասպանության մասին. Հրապարակ

“Հրապարակը” թերթը գրում է.

Երեկ՝ հունվարի 23-ին, Լոռիում ինքնասպանության փորձի դեպքեր են գրանցվել: Դրանցից առաջինը տարօրինակ ու խառը պատմություն է: Ոստիկանության Տարոնի բաժին գիշերը  ժամը 03-ի սահմաններում մի կին է զանգահարել ու հայտնել, որ պատրաստվում է իր բնակարանի պատշգամբից ցած նետվել, ու ոստիկաններին առաջարկել է “գալ ու տեր լինել իր անչափահաս քնած աղջկան”:

Սակայն նշված հասցե ժամանած ոստիկաններին կինն ինքն է դիմավորել: Թե ինչն էր նման քայլի դիմելու եւ այդ մտադրությունից հետ կանգնելու պատճառը, ավելի ուշ է պարզվել: Ոստիկանները կնոջը տեղափոխել են ոստիկանության Վանաձորի բաժին, այնուհետ՝ Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսեր, որտեղ, սակայն, մի քանի ժամ մնալուց հետո կինը դուրս է գրվել, իսկ հիվանդանոցից հայտնեցին, որ կնոջ մոտ որեւէ շեղում չկա, եւ կինը պարզապես “ձեւացնում” է՝ այդ կերպ ցանկանալով իր վրա ուշադրություն հրավիրել: Հոգեբուժարանից կինը դուրս է գրվել եւ տուն գնացել, հետո, ժամեր անց, կրկին զանգահարել է ոստիկանություն ու դարձյալ նույն արտահայտությունը՝ “ես պատրաստվում եմ ինձ ցած գցել”:

Նշենք, որ ինքնասպանության փորձ կատարած կինը 13-ամյա աղջնակի մայր է, ամուսինը մահացել է տարիներ առաջ,  մայր ու աղջիկ ապրում են սոցիալապես վատ վիճակում: Կոմունալ վարձավճարները ժամանակին չվճարելու պատճառով անջատել են նրանց բնակարանի գազն ու էլեկտրաէներգիան: Կնոջ տվյալները չենք հրապարակում՝ ստեղծված վիճակն ավելի չսրելու համար:

 Մանրամասները`  թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ