26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանը պարզել է, թե ում վարույթում է գտնվում Մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ իրեն հայտնի է դարձել թե ում վարույթում է գտնվում Մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը: Մեր հրապարակումներից հետո նա դիմել է ՀՔԾ և ստացել պատասխան: Ըստ այդմ, գործը վարում է ՀՔԾ կոռուպցիոն և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանը. […]

Պաշտոնանկության շուրջ ինտրիգը մեծանում է. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության շուրջ ինտրիգը կարծես թե մեծանում է: Համենայնդեպս, դատական դեպարտամենտի հայտնի կոռուպցիոն սկանդալը նոր դրսևորումներ է ստանում, ինչը երեկ հաստատվեց նաև պաշտոնապես: Բուն քրեական գործն արդեն դատարանում է, և երեկ առաջին դատական նիստն էր: Հիշեցնենք, դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և դեպարտամենտի […]

Դաժան ծեծ գետնանցումում. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Երեկ լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումի մոտ: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ երեկոյան ուշ ժամին երկու տղամարդ՝ Ավետիք և Գրիգոր անուններով, լուրջ վիճաբանել են, իսկ ավելի ուշ սկսել են դաժանաբար ծեծել միմյանց: Նշված տարածքով անցնող մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել կարգի հրավիրել տղամարդկանց: Ավելի ուշ, մեզ […]

Վարդան Ղուկասյանի դուստրը ծանր հիվանդ է. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Երեկ ցավալի լուր լսեցինք՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ծանր վիճակում է: Նրան տեղափոխել են Ռուսաստան՝ բուժման: Նրա մոտ արյան հիվանդություն է հայտնաբերվել: Թերեւս ազդեցություն են թողել փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության, ապա երկար ու հոգեմաշ դատաքննության պատճառով առաջացած սթրեսները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

՛՛Հարավկովկասյան երկաթուղու՛՛ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը կլքի՞ Հայաստանը. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Հաջորդ շաբաթ “Ռուսական Հարավկովկասյան երկաթուղու” տնօրենների խորհրդի նիստ է կայանալու, որտեղ խոշոր կադրային փոփոխություններ են սպասվում: Կապված վերջին շրջանում Ռուսաստանում երկաթուղային վթարների հետ, ըստ ամենայնի, իր պոստը կլքի Մոսկվայի մասնաճյուղի ղեկավարը, որտեղ այժմ ծառայողական քննություն է գնում, և արդյունքները գոհացուցիչ չեն:  Մեզ հասած տեղեկություններով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, […]

Ինչ անել 60-ամյա երիտասարդ թոշակառուի հետ. Ժամանակ

  “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի վարչության նախագահ Արամ. Զ. Սարգսյանը “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին: -Ի՞նչ անել 60-ամյա թոշակառուի հետ: -Ես միշտ ասել եմ, որ քանի դեռ այս երկրի երիտասարդ թոշակառուները չեն պատրաստվում թոշակի գնալ, այս երկիրը հանգիստ չի ունենալու: Ինքը ինչ ուզում է անի` այս հասարակության մեջ ինքը […]

Սպառվում է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ ոչ իշխանական քառյակում են նաեւ ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունները, որոնք, հայտնի է, մեծ վերապահումով են մոտենում ներկայիս կառավարությանը եւ հատկապես վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերաբերող հարցերին։ “Եվ քանի որ քառյակը որդեգրել է կոնսենսուսային համագործակցության գործելաոճը, շատ հարցերում, այդ թվում նաեւ Հովիկ Աբրահամյանին վերաբերող, քառյակի ավելի ընդդիմադիր ՀԱԿ-ը եւ “Ժառանգությունը” դիրքրոշումների որոշակի մեղմացման […]

Թեկուզ կյանքի գնով. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ թերթին հետաքրքիր տեղեկություններ հասան նախօրեին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ գրասենյակում կայացած հանդիպման մասին: “Ինչպես հայտնի է, առաջնորդներին ուղեկցում էին նրանց վստահելիները, որոնց շրջանակներից էլ պարզեցինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին լրջորեն բացատրել է, թե պետք է կյանքի գնով էլ լինի թույլ չտալ Սերժ Սարգսյանին` […]

Զորի Բալայանն ինքն էլ տեղյակ չէ, որ տարիներ շարունակ ձեւակերպված է որպես խորհրդական. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենք տեղեկացել են, որ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը տարիներ շարունակ Հայաստանի հանրային հեռուստատեսությունում փաստաթղթերով ձևակերպված է խորհրդական, բայց երբևէ խորհրդատվական գործառույթ չի իրականացրել: “”Ժողովուրդ”-ը փորձեց Զ. Բալայանից պարզել, թե ինչ խորհուրդներ է նա տալիս Հանրային հեռուստաընկերությունը կառավարողներին: Վերջինս տարակուսանքով հայտարարեց, թե ինքն առաջին անգամ է նման բան լսում. “Կարող է դա 100 […]

“Բորոդինո” պահածոների գործարանը սնանկացման ճանապարհի՞ն է. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ Արարատի մարզում գործող “Բորոդինո” պահածոների գործարանը ֆինանսական վատ վիճակում է: Նույնիսկ խոսակցություններ կան, որ ընկերությունը սնանկացման ճանապարհն է բռնել: “Թե ինչու է հայտնվել նման վիճակում և զարգացման ինչ հեռանկարներ ունի՝ “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել Բորոդինո պահածոների ընկերության փոխտնօրեն՝ Միսակ Աղայանից: Նրա հավաստիացմամբ. “Դրանք սուտ տեղեկություններ են և հիմնավոր չեն:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի