11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Չեն թողնի թանկանան. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հրահանգով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ մայրաքաղաքի խոշոր խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գնային մոնիտորինգներ անցկացնելու նպատակով:
Նման որոշման համար, թերեւս հիմք են հանդիսացել տաբեր ապրանքների թանկացման մասին տեղեկությունները: 

Արձագանքելով դրամի արժեզրկմանը՝ սպառողական շուկայում մի շարք ապրանքներ թանկացել են: Փոքր խանութներից մեկի աշխատակցուհին Թերթի թղթակցին մանրամասնել է, որ եթե նախկինում. օրինակ շաքարավազը մեկ կգ-ն մատակարարից ստանում էին 333 դրամով, արդեն 2 օր առաջ ձեռք են բերել 352-ով: Իսկ 720 դրամ արժողությամբ 1 լիտր ձեթն այդ նույն օրը ստացել են 735 դրամով: 

Սուպերմարկետների աշխատակիցներից թերթը տեղեկացել է, որ առհասարակ թանկացել է նպարեղենը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ