04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շիկացած պտուտակահանով այրել է կնոջ ձեռքերը. Առավոտ

Անցած տարի 5-ամյա Արմանն ու նրա եւս անչափահաս քույրն ականատես են եդել թե ինչպես է հայրը դանակի մի թանի հարվածներով սպանում նրանց մորը՝ Լուսինե Դավթյանին: Լուսինեի հարազատներն “Աոավոտին” պատմել են , որ մինչ սպանությունն աճուսինը կնոջը պարբերարար բռնության Է ենթարկել՝ թե հոգե­բանական եւ թե ֆիզիկական: Սպանված կնոջ ծնողների խնամքին են մնացել անչա­փահաս երեխաները, սպանված կնոջ հոր ներկայացմամբ 5 ամյա Արմանի հոգեկան աշխարհը տակնուվրա է եղել, նա վրեժխնդրության գգացում ունի: Բոնարար աճուսինն այս տարի դատարանի որոշմամբ դատա­պարտվել է 12 տարվա ազատազրկման:

Իսկ 30-ամյա Տաթեւիկ Նիկողոսյանն իր ամուսնության տարիների ընթացքում, ինչ­պես թերթին պատմել է նրա մայրը, խանդի դրդապատճառներով ամուսնու կող­մից մշտապես ծեծի Է ենթարկվել, երեխա֊ յի աչքի առաջ դանակը վզին դրած սպառնացել է սպանել, անգամ շիկացած պտուտակահանով այրել է Տաթեւիկի ձեռքերը:

Անցյալ տարի էլ Տաթեւիկի ամուսինը դանա­կի 25 հարվածով քիչ Էր մնացել մահվան դուոն ուղարկեր կնոջը, բժիշկները հազիվ են փրկել նրա կյանքը: Այս ամուսինները մշ­տապես վիճում էին, կինը դիմում էր ոստիկանություն, հետո հաշտվում Էին ու ոստի­կանությունից դիմումը հետ էր վերցնում:

Հայաստանում ամուսինների կողմից բռնու­թյան ենթարկված կանայք, կարելի Է ասել, դեոեւս անպաշտպան են, եւ նրանց իրա­վունքների պաշտպանությունն առայժմ լի­արժեք չի իրականացվում, սա արձանագ­րում են կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմւսկերպությունները: Ոստիկանության պաշտոնական տվյալնե­րով, 2013-ին արձանագրվել է իգական սե­ռի նկատմամբ բռնության 2054 դեպք, որից 580-ը գրանցվել Է ընտանիքում, ան­չափահասների նկատմամբ՝ 245 բռնության դեպք, որից 21-ը’ ընտանեկան, 2014-ի ութ ամիսների ընթացքում իգական սեռի նկատմամբ 1 501 դեպք Է գրանցվել, ընտանիքում՝ 374-ը, անչափահասների նկատմամբ 138 դեպք է գրանցվել, որից 7-ը ընտանիքում:

Այս տարի ընտանեկան բռնության հետեւ­անքով 11 կին Է մահացել:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ