18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ո՞ւմ գրպանն է մտնելու հսկայական գումար. Իրավունք

2015թ-ի հուլիսից Հայաստանում հեռուստաընկերություններն անցնելու են թվայնացման: Ըստ “Իրավունք”-ի կունենանք  հնա­րավորություններ խոս­տացող հեռուստատե­սություն, բայց նաեւ, որ հայաստանյան ոչ բոլոր հեռուստացույցներն են, որ ըն­դունակ են թվային հեռարձակումները ցուցադրել:

 “Ոչ բոլոր” ասվածն էլ շատ մեղմ է. հայաստանյան հեռուստացույց­ների բացարձակ մեծամասնությունը չի համապատասխանում այդ տեխնիկա­կան պահանջներին: Այսինքն,  եթե ցան­կանում ենք մնալ հեռուստադիտողի կարգավիճակում, ապա կա՜մ նոր հե­ռուստացույց պետք Է ձեռք բերենք, կամ մի 10-15 հազար դրամ ծախսելով հների վրա տեղադրենք համապատաս­խան սարքավորում: եվ երբ հաշվի ենք առնում, որ շատ ընտանիքներում եր կու-երեք հեռուստացույց կա, հասկա­նալի Է, որ ծախսերն էլ պետք է կրկնապատկենք կամ եռապատկենք:

Այսինքն,  խոսքը զգալի գումարների մասին է, եւ այստեղ է, որ առաջ են գալիս մի շարք հարցեր:

Հայաստանյան ընտանիքների քանի՞ տոկոսը կցանկանա նման վճար­ներով թվային հեռուստատեսություն ու­նենալ, այն Էլ’ այս պահին, երբ մարդիկ հազիվ օրվա հացի փող են վաստա­կում:

Կամ, եթե հանրության մի ստվար մասը չցանկանա, փող չունենա, ինչ է, առանց հեռուստատեսությա ն պետք Է մնա, եւ նրանց հեռուստացույցներն Էյ պետք է վերածվեն անպետք աղբի : Որեւէ մեկն ուսումնասիրե՞լ է հանրու­թյան կարծիքը:

Եվ, վերջապես, մեր կարծիքով’ այս պատմության ամենաառանցքային հարցադրումներից մեկը, ո՞վ է ներկրելու այդ մի քանի հարյուր հազար, միգուցե  միլիոն սարքավորում­ները հեռուստացույցների վրա տեղագ­րելու համար: Այսինքն այդ ո՞ր գրպան­ներն են մտնելու այդ ներկրումներից ակնկալվող հսկայական եկամուտները:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ