18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բլեֆը, “O’key?”-“All right!-ն ու հայերը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհը գրում է. “ Գոյություն ունի վարկած, համաձայն որի՝ կատուն թշնամանք է տածում շան նկատմամբ լեզվական խառնաշփոթի պատճառով. շունը թափահարում է պոչը՝ բարյացակամություն ցուցադրելով, իսկ կատուն այդ կերպ արտահայտում է նյարդայնությունը։ Հնդկացիները սպառնալից ծամածռության տեղ էին դնում եվրոպացիների ժպիտը, որոշ ժողովուրդներ վախենում են սեղմելու համար մեկնած ձեռքից՝ համարելով նման ժեստը ձեռնամարտի սկիզբ։

   “Բլեֆ” հասկացությունն ու bluff բառը հորինած բրիտանացիները սկզբունքի են վերածել պարտվելիս դեմքին ուրախ արտահայտություն տալը։ Նույնիսկ հարբած վիճակում, ինչը տարվա ամպամած օրերի ու վիսկիի հարյուրավոր տեսակների առատության պայմաններում Ալբիոնի զավակների հետ պատահում է բավական հաճախ։ 
   

Նրանք չեն հետաքրքրվում, թե հարգո՞ւմ է արդյոք իրենց զրուցակիցը, եւ իրենք էլ չեն պատմում առաջին պատահածին սեփական ողջ կենսագրությունը՝ աներեւակայելիորեն ծաղկեցնելով դա։  “Ինչպե՞ս են գործերդ” հարց-ողջույնին բրիտանացիները պատասխանում են «How do you do?” հարցով եւ այդքանով սահմանափակվում։

   Մայրցամաքային եվրոպացիները՝ ֆրանսիացիները, գերմանացիներն ու զանազան սկանդինավցիները, միմյանց գործերով ընդհանրապես չեն հետաքրքրվում։ Պարզապես բարի օր են մաղթում ու շարունակում ճամփան։ Թերեւս միայն տաքարյուն իտալացիները որեւէ քնքուշ բան կբացականչեն ու նույնիսկ կհամբուրվեն, բայց դա էլ պայմանավորված է ավելի շուտ հարավային կայտառությամբ, քան անկեղծ զգացմունքներով։ 

   Հաջողության եւ քաջառողջության ֆանատիկոսներ, հոգեվերլուծաբանների եւ դոկտոր Սփոքի սաներ ամերիկացիները առույգ բղավում են մեկմեկու “Fine!” եւ ասես իրենք էլ են հավատում, թե ամեն ինչ հիանալի է։ “O’key?”-“All right!”։

   Այս ամենը անհնար է Հայաստանում։
   Մեր մենթալիտետն իսպառ բացառում է ցանկացած “fine”։ Ինչպե՞ս կարող է անձամբ քեզ համար ամեն ինչ հիանալի լինել, երբ շուրջբոլորդ թուրքական լուծ է, աշխատավորների աղքատություն, մանկան արցունք, զարգացած սոցիալիզմ, թալանչիական սեփականաշնորհում ու հանցավոր վարչախումբ։ Ուրիշ ոչինչ շրջապատող միջավայրը մեր մարդուն չի առաջարկել ողջ պատմության ընթացքում։ 
  

Ուրեմն արժե՞ զարմանալ, որ ”ո՞նց ես” հարցին մեզանում լավագույն դեպքում ընդունված է պատասխանել` “շան օրի”։
   

Հայոց աշխարհում ընդունված է դժգոհել աղքատությունից, տրտնջալ կյանքից, բողոքել կնոջից, գանգատվել առողջությունից։ Ողջույնի լավագույն պատասխանը “Է՜հ, մի էլ հարցրու, բա սա կյա՞նք է” արտահայտությունն է։ Այլ տարբերակներ էլ կան՝ լավատեսական. “Կարող էր է՛լ ավելի վատ լինել” եւ ունիվերսալ. “Ինչպես բոլորը””։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ