26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին համակարգային եւ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու իրենց ծրագրի մասին: Սակայն այդ հանրահավաքից հետո եռյակի ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն, մատնվել են քաղաքական անգործության, քանի որ հայտնի չէ, թե ինչպես են նրանք հասնելու իրենց կողմից հռչակված նպատակի իրականացմանը: Չնայած հրապարակային բացատրությունների բացակայությանը՝ այս կուսակցությունների ներկայացուցիչները ոչ հրապարակային […]

ՄԱՊ-ի Ալիկն էլ է վատ. Հրապարակ

Հանրապետական պատգամավոր,  ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը վատ վիճակում է հայտնվել, ինչպես իր բիզնեսմեն կոլեգաներից շատերը: “Հրապարակ”-ին նա պատմել է, որ  դոլարով վարկ է վերցրել, գյուղացիներին մթերումների գումար վճարել, հիմա բարձր կուրսով է վճարելու վարկը: “Վատ, շատ վատ ենք, եթե մենք ապրանքը վաճառում ենք դրամով, երբ դոլարով ենք վարկերը վերցրել, ո՞նց պիտի լինենք, վատ ենք”,-ասել […]

Դոլարը՝ միայն Մալաթիայի շուկայում. Հայկական ժամանակ

Հայաստանի արտարժութային շուկայում նախօրեին ստեղծված իրավիճակը ընդհանուր առմամբ պահպանվում էր նաեւ երեկ: Բանկերն ու փոխանակման կետերը արհեստական փոխարժեք էին սահմանել որոնցով դոլարի վաճառք չէին իրականացնում:  Ըստ “Հայկական ժամանակ”-ի, որոշ չենջերում մերթ ընդ մերթ վաճառքի էր հանվում փոքր քանակությամբ դոլար 455-460 դրամով, ինչը կախված էր նրանից, թե տվյալ պահին որեւէ մեկից այդ չենջը դոլար գնե՞լ էր, […]

Ամանորյա բացիկների համար՝ կես միլիոն. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդը Ամանորի բացիկների համար ծախսել է 494 հազար դրամ: “Բագրիգ” ընկերությանը քաղաքացիական ծառայության խորհուրդը պատվիրել է սուրբ Ծննդյան տոնի 400 բացիկ՝ հատը 460 դրամով, հազար հատ ամփոփաթերթ՝ հատը 120 դրամով, քաղաքացիական ծառայության լոգոտիպով բացիկներ 100 հատ՝ հատը 500 դրամ եւ 50 օրացույց՝ հատը՝ 2 հազար 800 դրամ: Շարունակությունը թերթի այսօրվա […]

Սեռական փոքրամասնությունների պաշտպանվածությունը չարաշահվում է. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհ”-ի, շատերի համար գաղտնիք չէ, որ Արեւմուտքի որոշ կառույցներ Հայաստանում զբաղված են աղանդավորական կազմակերպություններին, ինչպես նաեւ այլասերվածներին եւ հասարակական բարքերի այլասերմամբ զբաղվողներին ուղղակիորեն թե անուղղակիորեն աջակցելով: Երբեմն այդ աջակցությունը միանգամայն անթաքույց ու ցինիկ բնույթ ունի։    Թերթը գրում է, որ վերջերս բացված LGBTnews.am էլեկտրոնային լրատվական կայքը Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագիր […]

Խիստ հորից վախը. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.   Եթե մենք հանկարծ ստորագրեինք ԵՄ–ի հետ պայմանագիրը, Ռուսաստանը մեզ Ուկրաինայի օրը կգցեր. նրանք, ովքեր այդպես են ասում, կարծում են, թե հաճոյախոսում են մեր բարեկամ երկրին: Իրականում դա սարսափելի մեղադրանք է Ռուսաստանի հասցեին։ Եթե Ռուսաստանի “ջատագովների” այդ ենթադրությունը ճիշտ է, ապա նման երկրի հետ բարեկամական հարաբերություններ ընդհանրապես հնարավոր […]

4 ամսական տղայի կաթը չեն կարողանում գնել. 168 ժամ

Փոքրիկ Ռոբերտն ընդամենը 4 ամսական է, սակայն նրա համար սննդի միակ աղբյուր հանդիսացող կաթը գնելու հնարավորություն նրա ծնող­ները չունեն: Նրա ճակատագրով հետաքրքրվել է “168 ժամը”: Արդեն երկու ամիս է նա ինքնակամ հրաժարվել է մայրական կաթից: Ռոբերտն ապրում է սոցիա­լապես անապահով ընտանիքում, հայրը՝ 31-ամյա Ալբերտ Զաքարյանը, դեռեւս մանկուց տառապում է գլխացավերից, ինչի պատճառով հաճախ ուշագնաց է […]

Ծառուկյանի “պեռվի կրուգը”. Հրապարակ

”Հրապարակ”-ի տեղեկություններով, ԲՀԿ-ում նախանձելի օրեր չեն. մի կողմից համաողովրդական շարժման անորոշությունը եւ ճանապարհային քարտեզի բացակայությունը, որը դժգոհություններ է մտցրել արմատականների շարքերում, մյուս կողմից Գ. Ծառուկյանի՝ կուսակցության ներսում “իշխանափոխության” գործընթացը խռովել է ներկուսակցական անդորրը եւ քողարկված պայքարի մղել միմյանց դեմ։ Ծառուկյանը, ասում են, սովորություն ունի, լռում-լռում է ու անսպասելի փոխում “պեռվի կռուգը”:   Մանրամասները թերթի այսօրվա […]

10 փամփուշտով սպանել է ծառայակցին. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Տիգրան Հակոբյանի, Արթուր Մարտիրոսյանի եւ Արթուր Զոհրաբյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ: Պարտադիր զինծառայության մեջ գտնվող, կոչումով շարքային Տիգրան Հակոբյանը, ըստ դատական ակտի, 2013 թվականի սեպտեմբերի 6-ից մինչեւ 20-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության հերթափոխի […]

ՊՆ-ին ՛՛քցելու՛՛ գործի մանրամասները. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ն արդեն տեղեկացրել էր, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեի կողմից կալանավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության խոշոր մատակարարներից մեկը` գործարար Աշոտ Սարգսյանը: Ինչպես արդեն ՛՛Ժողովուրդ՛՛-ը գրել էր՝ Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով: ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ Աշոտ Սարգսյանը հանդիսանում է ՛՛ԱՍ-Թեչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի