07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մարտուն Գրիգորյանը միտքը փոխել է. Ժամանակ

ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը փոխել է իր նախկին որոշումը. նա դուրս կգա ԲՀԿ-ից, բայց կմնա խմբակցության անդամ: Նա որոշել է մնալ, որպեսզի չկորցնի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, թեեւ նախկինում հայտնել էր, որ պատրաստ է գնալ դրան: Այս հանձնաժողովը Դոնթի բանաձեւով բաժին էր ընկել ԲՀԿ-ին, եթե Մ. Գրիգորյանը դուրս […]

Միհրան Պողոսյանի ունեցվածքը. Ժողովուրդ

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Ըստ այդմ, ԴԱՀԿ պետը հայտարարագրել է 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար և 12 հազար եվրո դրամական միջոցներ: 2014 թվականին ԴԱՀԿ պետի եկամուտները կազմել են 16 միլիոն 150 […]

«Հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ արտագաղթի ծավալների մեջ չկան.Հայկական ժամանակ

ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այս տարի արտագաղթողների և դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեծ փոփոխություն չի լինի:  «Կարող եմ ասել, որ վերջին 6-7 տարիներին «հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ ինչպես ընդհանուր արտագաղթի ծավալների մեջ, այնպես էլ արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեջ չկան: Այն, ինչ […]

«Նրան հիշեցրին իր ծագումը». Ժողովուրդ

Երեկ տեղի ունեցած ԲՀԿ համագումարով պաշտոնապես ազդարարվեց Հայաստանի իշխանական երկու կուսակցություններից մեկի՝ որպես այդպիսին, այլևս գոյություն չունենալու մասին: ԲՀԿ-ն տարբերվում էր նրանով, որ ի սկզբանե այն ստեղծվել էր իշխանական հզոր ռեսուրսների ներգրավմամբ, և ենթադրվում էր, որ ՀՀԿ-ի հետ մշտապես պետք է կիսի իշխանությունը: 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում, ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացողի՝ «Հայ ազգային կոնգրես» […]

Ռուբեն Հայրապետյանի ժամկետը լրացել է. Հրապարակ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 1998-ից մինչ օրս ունեցել է 4 նախագահ, իսկ 2003-ից նախագահը Ռուբեն Հայրապետյանն է: Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հաջորդ ամիս, և ապրիլի 18-ին պետք է տեղի ունենան ՀՖՖ նախագահի հերթական ընտրությունները: «Այս պահի դրությամբ ընդամենը 1 հոգի է հայտ ներկայացրել՝ Ռուբեն Հայրապետյանը, կարծես թե այլ մարդ չի ներկայացրել»,-«Հրապարակին» ասել է ՀՖՖ մամուլի […]

ՀԱԿ-ում փաստաթղթեր են վաճառում եվրոպական երկրներում ապաստանի համար. Ժողովուրդ

Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԿ ներկայացուցիչները մարդկանց փաստաղթեր են տալիս, որպեսզի նրանք դրանցով եվրոպական երկրներում ապաստան ստանան: Մասնավորապես, խոսքը վստահված անձի վկայականների մասին է: Այսինքն՝ մարդիկ, որոնք իրականում ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի հետ կապ չեն ունեցել, կարողանում են վստահված անձի վկայական ձեռք բերել և դրանով ներկայանալ եվրոպական երկրների […]

Նախկին նախարար Արմեն Մովսիսյանը տունը կալանքի տակ է դրել. Չորրորդ իշխանություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանն իր գույքը գրավի տակ է դրել, որպեսզի մարի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ամիսներով չվճարված աշխատավարձերը:  Ինչպես հավաստիացրել է գործարար Սիլվա Համբարձումյանը, իրեն զանգել են բանկերից մեկից, որտեղ գրավի տակ է դրված Արմեն Մովսիսյանի ունեցվածքը և առաջարկել գնել գրավադրված ապրանքներից մեկը: Պատասխանելով «Չորրորդ իշխանության»-ի հարցին, թե որտեղից նրան […]

Դուխով . Չորրորդ ինքնիշխանություն

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է.  «Երեկ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստի ավարտից հետո բավական բարձր էր Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի տրամադրությունը: Նիստերի դահլիճից իջնող աստիճանների վրա նա, ողջագուրվելով Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանի հետ, ասաց. «Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք»: Մինչ Գուլոյանը կպատասխաներ, պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելլաջիոյի Գրիշը, առաջ ընկավ՝ ասելով. «ոնց […]

Ինչ կապ ունի երրորդմասցի Լյովիկի սպանությունը Ծառուկյանի հետ. Ժողովուրդ

Ժողովուրդը գրում է. «Հայտնի փաստ է, որ Հայաստանի քրեական աշխարհն ամբողջությամբ իշխաությունների վերահսկողության տակ է: Սա­կայն մինչեւ փետրվարյան հայտնի քաղաքական իրադարձությունները, քրեական աշխարհը փաստացի գտնվում էր իշխանական երկու ուժերի՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի վերահսկողության ներքո: Ակնհայտ էր, որ քաղաքական դաշտում տեղի ունեցած վեր­ջին փոփոխությունները, որոնց արդյունքում իշխանական քաղաքական ուժերից մեկը՝ ԲՀԿ-ն, փաստացի ոչնչացվեց, քրե­ական աշխարհում Նոր […]

Էլ խորհուրդ չի տալիս. Հրապարակ

Հրապարակը տեղեկացնում է, որ Արարատի նախկին մարզպետ, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական Էդիկ Բարսեղյանը պարզվում է մի քանի ամիս առաջ ազատվել է աշխատանքից, սակայն տարօրինակ կերպով այդ լուրը չի հայտնվել լրատվամիջոցներում: Տարօրինակ, որովհետեւ ոստիկանությունը սիրում է ամեն մի պաշտոնանկության մասին հայտարարել մամուլում եւ դա ներկայացնել բարեփոխումների շրջանակներում: Իհարկե, կարեւոր կադր չի կորցրել ոսըիկանությունը, առավել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի